«Կանանց ակադեմիա․ վերապատրաստում դասընթացավարների համար» օր 2-րդ
«Կանանց ակադեմիա․ վերապատրաստում դասընթացավարների համար» ծրագրի երկրորդ օրը մասնակիցները հյուրընկալել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան, քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանին։
«Առաջնորդություն» թեմայով բանախոսությունը դարձավ ոգեշնչող հարթակ ժամանակակից առաջնորդի կերպարի, պատասխանատվության և որոշումներ կայացնելու արվեստի շուրջ։
Հանդիպման առանցքային շեշտադրումները․
Անմիջական ու ինտերակտիվ քննարկում․ մասնակիցներն ուղղեցին իրենց հուզող հարցերը, քննարկեցին առաջնորդության իրական մարտահրավերներն ու վերլուծեցին գործնական օրինակներ։
Փորձի փոխանակում․ բանախոսը մասնակիցների հետ կիսվեց իր հարուստ փորձով՝ ընդգծելով նպատակասլացության և սեփական գաղափարների շուրջ մարդկանց միավորելու կարևորությունը։
Արժեքահեն առաջնորդություն․ անդրադարձ կատարվեց այն սկզբունքներին, որոնք ձևավորում են պատասխանատու և ազդեցիկ առաջնորդին։