TՕT ծրագրի մասնակից, իրավաբան, թրեյներ Սոնյա Համբարձումյանն իրականացրեց իր հեղինակային դասընթացը՝ «Առաջնորդության տեսակները և իմ ոճը» թեմայով։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու իրենց առաջնորդական ներուժը, հասկանալու սեփական բնական ոճն ու…
Լիբերալ կանայք Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում նորովի են ձևավորում քաղաքական առաջնորդության մշակույթը։«Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը և խորհրդի անդամ Շուշան Ավագյանը մասնակցել են «Ֆրիդրիխ Նաումանի հանուն ազատության» հիմնադրամի (FNF)…
«Կանանց ակադեմիա․ վերապատրաստում դասընթացավարների համար» (TՕT) ծրագիրը 2026թ. հոկտեմբերի 6-ին ամփոփեց իր ընթացքը։Տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Անդրադարձ եղավ արձանագրված հաջողություններին և գրանցված արդյունքներին։TՕT ծրագրի շրջանակում մեր մասնակիցները ստացան…
Ժամանակակից աշխարհում, որտեղ աշխատանքային հարաբերությունները կառուցվում են ոչ միայն մասնագիտական կարողությունների, այլև մարդկային փոխհարաբերությունների վրա, հաղորդակցման էթիկան դառնում է առանցքային հմտություն։ Այն սահմանում է ոչ միայն «ինչ ասել», այլև «ինչպես…
Լիբերալ քաղաքականության դպրոցը վաղուց արդեն պարզապես կրթական ծրագիր չէ․այն համայնք է, որտեղ ձևավորվում են կապեր, ամրապնդվում են ընկերություններ և կիսվում են ընդհանուր արժեքներ։Դրա դրսեւորումներից է օրերս կայացած ինտելեկտուալ խաղը. «Խելացի՛ր»…
Մեդիագրագիտությունը ժամանակակից աշխարհում կարևորագույն հմտություններից է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեղեկացված լինել, այլ նաև՝ հասկանալ, գնահատել և պատասխանատու ընտրություն կատարել տեղեկատվական հոսքում։ԼՔԴ14-րդ դպրոցում մեդիագրագիտության դաս էր։Բանախոս՝ Ֆլորա Վարդանյան։…
Տաթևիկ Մատինյանը Ինստիտուտի նախագահն է, իրավագիտության մագիստրոս է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան՝ 2010 թվականից։ 2022 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանի Դրափեր Հիլս ամառային ծրագիրը։ Հանդիսանում է մարդու իրավունքների և փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման մասնագետ։ Ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ՝ հասարակական կազմակերպություններում ծրագրերի համակարգման ոլորտում և 17 տարվա իրավապաշտպան գործունեության փորձառություն։ 2023-2025թ.թ. հանդիսացել էլ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրենը։ Մեկ տասնյակից ավելի թեմատիկ հաշվետվությունների, ձեռնարկների և ուղեցույցերի հեղինակ և համահեղինակ է։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մարիամ Խզմալյանը մասնագիտությամբ քաղաքագետ է։ Աշխատանքային փորձ ունի թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգում։ 2019 թվականից աշխատում է ՀԿ ոլորտում՝ իրականացնելով ծրագրերի համակարգման աշխատանք։ 2021 թվականից հանդիսանում է Ինստիտուտի խորհրդի անդամ։ 2022 թվականի հունվարից համակարգում է Լիբերալ քաղաքականության դպրոցի աշխատանքները։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։