«Մայրերի և դուստրերի ճամբարը» մի հարկի ներքո հավաքեց 25 կանանց և նրանց մեծ պոտենցիալ ունեցող դուստրերին։ Ճամբարն առանձնահատուկ է նրանով, որ մայրերը և դուստրերը միասին են մասնակցում ծրագրին և դրանով նպաստում միմյանց անձնային աճին։
Ճամբարի առաջին օրը մայրերն ու դուստրերը մանակցեցին թեմատիկ ֆոտոսեսիայի, որի նկարները հասանելի են նաև ալբոմի տեսքով։ Այս կարևոր պահը ևս լրացրեց ճամբարի հագեցած ու բովանդակալից ընթացքը՝ մասնակիցների համար դառնալով հաճելի հիշողություն։
Ծրագիրն իրականացվել է Embassy of the Netherlands in Armenia-ի աջակցությամբ։