Գործունեություն
ToT ծրագրերի վկայագրերի հանձնում

ToT ծրագրերի վկայագրերի հանձնում


«Կանանց ակադեմիա․ վերապատրաստում դասընթացավարների համար» (TՕT) ծրագիրը 2026թ. հոկտեմբերի 6-ին ամփոփեց իր ընթացքը։
Տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Անդրադարձ եղավ արձանագրված հաջողություններին և գրանցված արդյունքներին։
TՕT ծրագրի շրջանակում մեր մասնակիցները ստացան տեսական հարուստ գիտելիքներ, որոնք նրանք գործնականում կկիրառեն սեփական դասըթացների ժամանակ։
Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին ծրագրի ավարտական հավաստագրերը՝ խորհրդանշելով նոր, ազդեցիկ դասընթացավարների մուտքը մասնագիտական ասպարեզ։
Ծրագիրն ավարտվեց, սակայն ձևավորված համայնքն ու սկսված փոփոխությունների ալիքը շարունակելու են իրենց ազդեցությունն ունենալ։
💬 Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր մասնակիցներին ու գործընկերներին՝ այս ճանապարհը միասին անցնելու համար։