Միջոցառումներ



Լիբերալ քաղաքականության դպրոցը վաղուց արդեն պարզապես կրթական ծրագիր չէ․
այն համայնք է, որտեղ ձևավորվում են կապեր, ամրապնդվում են ընկերություններ և կիսվում են ընդհանուր արժեքներ։
Դրա դրսեւորումներից է օրերս կայացած ինտելեկտուալ խաղը.
«Խելացի՛ր» ինտելեկտուալ շարժման հետ համագործակցությամբ կազմակերպված խաղը մեկ հարթակում համախմբեց Լիբերալ քաղաքականության դպրոցի տարբեր հոսքերի շրջանավարտներին՝ օրը վերածելով մտքի, հույզերի և թիմային պայքարի իսկական տոնի։
Խաղը բաղկացած էր երեք փուլից՝
Մասնակիցները ցուցադրեցին ոչ միայն իրենց գիտելիքները, այլև արագ կողմնորոշվելու, թիմային մտածելու և հաղթելու իրական կամքը։
5 թիմի միջև ծավալվեց թեժ պայքար, որը մինչև վերջին պահը պահեց ինտրիգը։
Արդյունքում լավագույն երեք թիմը արժանացան հաղթանակի և ստացան իրենց մրցանակները
Ամենակարևորը՝ հաղթեց այն մթնոլորտը, որը միավորում է մարդկանց։