Մեդիագրագիտությունը ժամանակակից աշխարհում կարևորագույն հմտություններից է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեղեկացված լինել, այլ նաև՝ հասկանալ, գնահատել և պատասխանատու ընտրություն կատարել տեղեկատվական հոսքում։
ԼՔԴ14-րդ դպրոցում մեդիագրագիտության դաս էր։
Բանախոս՝ Ֆլորա Վարդանյան։
Դասընթացին ներկայացվեցին մեդիագրագիտության հիմնական սկզբունքները՝ ինչպես վերլուծել տեղեկատվությունը, տարբերել փաստը կարծիքից և գնահատել մեդիայի ազդեցությունը մարդու մտածողության և վարքագծի վրա։
Առանձին անդրադարձ կատարվեց գովազդներին՝ որպես մեդիայի կարևոր բաղկացուցիչ մաս։
Քննարկվեցին դրանց տեսակները՝
ավանդական
սոցիալական
քաղաքական
Մասնակիցները վերլուծեցին գովազդային «հաղորդագրությունները»՝ բացահայտելով կիրառվող հույզերը, ազդեցության տեխնիկաները և հնարավոր մանիպուլյացիաները։
Դասընթացը ներառում էր նաև գործնական աշխատանքներ․
մասնակիցները խմբերով վերլուծեցին վիզուալներ, ձևակերպեցին սլոգաններ և ներկայացրին իրենց մեկնաբանությունները։
Արդյունքում ձևավորվեցին ակտիվ քննարկումներ, զարգացվեց քննադատական մտածողությունը և մեդիա բովանդակության գիտակցված ընկալումը։