Միջոցառումներ
Մեկնարկեց Լիբերալ Քաղաքականության 14-րդ դպրոցը

Մեկնարկեց Լիբերալ Քաղաքականության 14-րդ դպրոցը

 

2026թ. Մարտի 10-ին մեկնարկեց Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքը։ 

ԼՔԴ կրթական ընտանիքը կրկին համալրվեց։ Չափազանց ոգևորիչ է տեսնել, որ տարեցտարի հետաքրքրությունը դպրոցի նկատմամբ միայն աճում է։

Ստացել էինք շուրջ 100 դիմում:
Բարդ ընտրության արդյունքում ձևավորվեց 29 մասնակցից բաղկացած սովորողների թիմ։

Դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ  «բազմապատկման էֆեկտի» կարևորությանը։ Մարուքյանը ընդգծեց, որ դպրոցում ձեռք բերված գիտելիքն ու փորձը պետք է դուրս գան լսարանի սահմաններից և փոխանցվեն ավելի լայն շրջանակների։ 

Դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանը ներկայացրեց ծրագրի կառուցվածքը, սպասվող թեմաներն ու աշխատանքային ընթացակարգը։

Շնորհակալ ենք բոլոր դիմորդներին վստահության համար։ Եթե այս անգամ չեք ընդգրկվել, վստահ ենք՝ դեռ կհանդիպենք հաջորդ հոսքերի շրջանակում։

Առջևում եռամսյա ինտենսիվ ուսումնառություն է՝ լի բուռն քննարկումներով և թարմ գաղափարներով։
Բարի՜ երթ ենք մաղթում ԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ 14-րդ հոսքի սաներին։