Միջոցառումներ

Հաղորդակցման էթիկան՝ որպես առողջ և արդյունավետ համագործակցության հիմք
Flora Vardanyan
0
Tags :

Ժամանակակից աշխարհում, որտեղ աշխատանքային հարաբերությունները կառուցվում են ոչ միայն մասնագիտական կարողությունների, այլև մարդկային փոխհարաբերությունների վրա, հաղորդակցման էթիկան դառնում է առանցքային հմտություն։ Այն սահմանում է ոչ միայն «ինչ ասել», այլև «ինչպես ասել», «երբ ասել» և «ինչ նպատակով»։
Ճիշտ կառուցված հաղորդակցությունը նպաստում է վստահության ձևավորմանը, կանխում է կոնֆլիկտները և ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարողանում են արդյունավետ համագործակցել։ Հատկապես թիմային աշխատանքի պայմաններում հաղորդակցման մշակույթը կարող է լինել կամ հաջողության հիմք, կամ լուրջ խոչընդոտ։
Այս կարևոր թեմային էր նվիրված «Լիբերալ քաղաքականության դպրոցի» հերթական դասընթացը։
Էթիկայի Դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը «Լիբերալ քաղաքականության դպրոցի» սաներին ներկայացրեց հաղորդակցության և մասնագիտական էթիկայի հիմնական սկզբունքները՝ բացատրելով, թե ինչպիսին պետք է լինի գործընկերային հարաբերությունների մշակույթը։
Դասի ընթացքում սաները քննարկեցին՝
Բանախոսը ներկայացրեց նաև գործնական սցենարներ, որոնք դարձան աշխույժ քննարկման թեմա՝ հնարավորություն տալով վերլուծել իրական աշխատանքային իրավիճակներ և դրանց արդյունավետ լուծումները։
Էթիկան միայն կանոններ չեն․ այն թիմային առողջ միջավայրի, փոխադարձ հարգանքի և կայուն համագործակցության հիմքն է։