Գործունեություն

Tags :

Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, իր դանիական գործընկեր «Երիտասարդ չափավորներ» (Young Moderates) կազմակերպության հետ համատեղ և Դանիայի երիտասարդության խորհրդի (DUF) ֆինանսական աջակցությամբ, մեկնարկում է իր նոր նախագիծը՝ «Կանանց ակադեմիա․ վերապատրաստում դասընթացավարների համար» (TOT Women Academy)։ «Կանանց ակադեմիան» նախատեսված է կանանց իրավունքների 30 պաշտպանների, ակտիվիստների և ինֆլուենսերների համար, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ մի հասարակության ձևավորման գործում, որտեղ պաշտպանված են կանանց իրավունքները, և կանայք հավասարապես մասնակցում են քաղաքական, սոցիալական ու մշակութային կյանքին։
Մասնակիցները կանցնեն 3-օրյա ինտենսիվ դասընթացավարների վերապատրաստում (TOT), որից հետո կանանց համար կիրականացնեն իրենց սեփական շարունակական նախագծերը։ Դասընթացին զուգահեռ կանցկացվի սոցիալական մեդիա արշավ՝ ուղղված մասնակցության մակարդակի բարձրացմանը։ Կնկարահանվի և սոցիալական ցանցերում կհրապարակվի 10 տեսանյութ (reels), որոնցից մի քանիսը՝ Ակադեմիայի մասնակիցների կողմից։
Նախագիծը կնպաստի մի հասարակության կայացմանը, որտեղ գերիշխում են իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները։ Այն ունի երկարաժամկետ նպատակ՝ ձևավորել մարդակենտրոն և իրավահենք հասարակություն։