Գործունեություն
«Կանանց ակադեմիա» ծրագրի փակման արարողություն

«Կանանց ակադեմիա» ծրագրի փակման արարողություն

Մարտի 27-ին տեղի ունեցավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և “People’s party for Freedom and Democracy (VVD Internationaal) -ի կողմից համատեղ իրականացվող «Կանանց ակադեմիա» ծրագրի փակման արարողությունը։

Ծրագրի շրջանակներում բանախոսություններով հանդես եկան՝

  • Միջազգային խաղային բիզնես ակադեմիայի տնօրեն, Էթիկայի դպրոցի համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն Արմեն Ղուկասյանը, ով ներկայացրեց «Հանրային խոսքի հմտություններ» թեման,
  • Անձի զարգացման խորհրդատու Kristine Asatryan՝ «Հուզական բանականություն» թեմայով,
  • Միջազգային գործարար իրավունքի մագիստրոս, փաստաբան, «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ խորհրդի անդամ Ռուզաննա Ավագիմյանը, ով բանախոսեց «Միաժամանակ մի քանի առաջադրանքի կատարում – ինքնայրում» թեմայի վերաբերյալ,
  • ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով խոսեց «Կանանց դերը քաղաքականության մեջ» թեմայի շրջանակներում՝ ներկայացնելով հասարակական ու քաղաքական կյանքում կանանց ակտիվ մասնակցության կարևորությունը,
  • Քաղաքական PR-ի և մարքեթինգի մասնագետ Edgar Khachatryan՝ ներկայացնելով «Հասարակայնության հետ կապեր» թեման,
  • Ձեռնարկատեր, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Էդգար Մարուքյանը, ով ծրագրի մասնակիցներին ծանոթացրեց  ճանաչողական կողմնակալություններին՝ քննադատական մտածողության համատեքստում։
  • Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊԿԱ «Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնի դասախոս, «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համահիմնադիր Մագդա Արսենյանը, ով խոսեց կանանց առաջնորդության, դրա ընկալման և կարծրատիպերի մասին,
  • Քաղաքական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն, դասախոս, անվտանգության հարցերով փորձագետ Աշխեն Բեգլարյանը, ով ներկայացրեց «Իմիջի կերտում» թեման։
  • Իր փորձով՝ storytelling – ով կիսվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Haykuhi Harutyunyan՝ ոգեշնչելով կանանց ակտիվ ներգրավվել իրենց ոլորտներում։
  • Իրենց փորձը քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավվելու վերաբերյալ ներկայացրին և Ակադեմիայի ունկընդիրներին ոգեշնչեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2017 – 2018թթ. Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը,
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄՍԾ հատուկ հարցերը համակարգող խորհրդական Սրբուհի Գրիգորյանը,
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, գործարար Կարինե Ղուկասյանը։
  • Ակադեմիայի փակման արարողությանը ներկա էր ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բանախոսներին իրենց փորձառությամբ և գիտելիքներով կիսվելու համար, ինչպես նաև իրենց հաջողության պատմություններով մասնակիցներին ոգեշնչելու և մոտիվացնելու համար։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.