Ծրագրեր
Կանանց ակադեմիա

Կանանց ակադեմիա

Նկարագրություն․ 

«Կանանց ակադեմիա»-ի երկրորդ փուլն սկսում է իր ընդունելությունը բոլոր կանանց համար Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից՝ նպատակ ունենալով օժտել նրանց անձնական և մասնագիտական կարողություններով և պրակտիկ գիտելիքներով։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերից, մայրաքաղաք Երևանից և Արցախից եկած 25 կանայք ոչ ֆորմալ կրթության միջոցով կստանան անհրաժեշտ հմտություններ, որոնք նրանց կդարձնեն ավելի մրցունակ և ուժեղ թեկնածուներ աշխատանքի շուկայում և երկրի քաղաքական կյանքում՝ մասնագիտական առաջընթացով և քաղաքական կարիերայի զարգացմամբ։ Ծրագրի գործարկման փուլում մասնակիցների համար եռօրյա դասընթացներ կկազմակերպվեն, ինչպես նաև կհիմնվի հարթակ «Կանանց ակադեմիա»-ի շրջանավարտների և փորձագետների համար, որտեղ նրանք կարող են կիսվել տեղեկություններով և ստանալ կարիերայի զարգացման և քաղաքական մասնակցության վերաբերյալ որոշակի հարցերին առնչվող խորհրդատվություն։

Այլ մանրամասներ