Հայտարարություններ
«Կանանց ակադեմիա» ծրագրի երրորդ հոսք

«Կանանց ակադեմիա» ծրագրի երրորդ հոսք

Սիրով տեղեկացնում ենք, որ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն «VVD International»-ի հետ համատեղ իրականացվող «Կանանց ակադեմիա» ծրագրի երրորդ հոսքի շրջանակներում հայտարարում է ընդունելություն։

Ծրագրի շահառու են հանդիսանում ակտիվորեն քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցող կամ արդեն իսկ իրենց քաղաքական կարիերան սկսած կանայք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու առաջնորդության հմտությունները։

Ծրագրի նպատակն է նպաստել կանանց քաղաքական և սոցիալական կյանքում ակտիվ մասնակցությանը թե՛ տեղական և թե՛ համապետական մակարդակներում։

Ծրագրի շրջանակում իրականացվելու է դասընթաց Աղվերան քաղաքում 2022թ. մարտի 25-27-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում ներկայացվելու են դասախոսություններ քաղաքական առաջնորդության, իմիջի կերտման, հանրային խոսքի մշակույթի զարգացման թեմաներով։ Դասախոսություններից զատ, ակադեմիայի շրջանակներում ելույթներ կունենան նաև քաղաքականության և բիզնեսի ոլորտում հաջողություններ գրանցած կանայք։

Մասնակցելու հնարավորություն ունեն կանայք ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. մարտի 04-ը ներառյալ։ Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Կացությունն ու Երևանից Աղվերան ուղևորվելու հետ կապված բոլոր ծախսերը կհոգա կազմակերպող կողմը: