Հրապարակումներ

Բուլինգը դպրոցներում․ քանակական և որակական հետազոտություն

Ձեռնարկ - 2024թ․

    Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ՀՀ դպրոցներում բուլինգի դրսևորման ձևերն ու դրա հանդեպ աշակերտների, ծնողների և ուսուցիչների վերաբերմունքը: Հետազոտվող խնդրի բազմակողմանի ու խորն ուսումնասիրման համար իրականացվել է համալիր հետազոտություն՝ սոցիոլոգիական հետազոտության որակական և քանակական մեթոդների կիրառմամբ։ Հետազոտության շրջանակներում լրացվել է 450 հարցաթերթ դպրոցականների կողմից, իրականացվել է 13 խորից հարցազրույց դպրոցի տնօրենների հետ, 13-ական ֆոկուսխմբային քննարկում ուսուցիչների և ծնողների հետ։ Հետազոտության ամփոփ տվյլաներն ներկայացված են սույն հաշվետվության մեջ։

    ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲՈՒԼԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

    ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲՈՒԼԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

    Ձեռնարկ - 2024թ․

      Մեխանիզմը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի և ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Լիբերալ քաղաքականության ինստիտուտի միջև կնքված հուշագրի շրջանակում: Այն հիմնված է դպրոցներում երեխաների իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային փորձի վրա։ Այն նախատեսված է դպրոցների ղեկավար կազմի, ուսուցիչների, հոգեբանների և այլ շահառու խմբերի համար։ Մեխանիզմը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27 հունիսի 2024թ․ թիվ 1155-Ա/2 հրամանով երաշխավորվել է գործածության՝ որպես ուսումնական նյութ։

      Հայատյացությունն Ադրբեջանում. միֆեր, կեղծ թեզեր և նարատիվներ

      Հայատյացությունն Ադրբեջանում. միֆեր, կեղծ թեզեր և նարատիվներ

      Ձեռնարկ - 2024թ․

        Ձեռնարկը հեղինակել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ ադրբեջանական տարբեր մեդիա տիրույթների՝ 9 ամիս տևած մշտադիտարկման արդյունքների հիման վրա։ Այն նպատակ է հետապնդում ամբողջացնել և համապարփակ ձևով ներկայացնել ադրբեջանական իրականությունում էթնիկ հայերի և Հայաստանի նկատմամբ ատելության դրսևորումները, ինչպես նաև այն միֆերը, կեղծ նարատիվներն ու թեզերը, որոնք սնուցում են Ադրբեջանական Հանրապետությունում առկա համակարգային հայատյացությունը։ Մշտադիտարկումն իրականացվել է 2022թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ հուլիս՝ նախքան Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումները։ Կազմի վրա պատկերված էսքիզը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարին տեղի ունեցած Սասունի ջարդերի արտացոլումն է ականատեսի աչքերով։

        Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես բուլինգի կանխարգելման և հաղթահար­ման գործոն

          Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, հոգեբանների և ծնողների համար։ Նրանում համապարփակ կերպով ներկայացված են բուլինգի տեսակները, դրսևորումները և հետևանքները, ինչպես նաև բերված է գործնական վարժությունների ընդգրկուն պաշար։ Ձեռնարկը պատրաստվել է ՀՀ-ում Նիդերլանդ­նե­րի Թա­գա­վորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Հանուն բուլին­գից ա­զատ դպրոցի» ծրագրի և ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժա­հոգեբանա­կան կենտ­րոնի և Լիբերալ քաղաքականության ինստիտուտի միջև կնքված հուշագրի շրջա­­նակում: Այն հիմնված է դպրոցներում երեխաների իրավունքների պաշտպանու­թյան տեղական և միջազգային փորձի վրա։ Ձեռնարկը երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.06.2024թ. N 1070-Ա/2 հրամանով որպես ուսումնական նյութ։

          Հայ-թուրքական սահման, խնդիրներ, մտահոգություններ, առաջարկներ

            2020 թ․ Ղարաբաղյան պատերազմից հետո ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները զգալիորեն փոփոխվում են, ինչի հետևանքով էլ առաջ է գալիս քաղաքական բանավեճի նոր օրակարգ։ Հասարակության շրջանում ամենից շատ հետաքրքրություն առաջացրած հարցերից են հայ-թուրքական հարաբերությունները, դրանց զարգացման հնարավոր ուղղություններն ու դինամիկան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանի հնարավոր բացումը։ Սույն ձեռնրակում տեղ են գտել հայ-թուրքական սահմանի երկայնքով իրականացրած հետազոտությունը, քաղաքական, իրավական և տնտեսական քաղաքականության փաստաթղթերը։

            Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը Հայաստանում

            Հետազոտություն - 2024թ․

              Մեր օրերում զանգվածային լրատվական միջոցները, իրենց ֆինանսական աղբյուրներով պայմանավորված, շատ հաճախ ունենում են ցածր արժանահավատություն։ ԶԼՄ ֆինանսական թափանցիկությունն ու անկախությունն այսօր հրատապ խնդիր են աշխարհի շատ երկրների, այդ թվում Հայաստանի համար։

              Սույն փաթեթը հետազոտությունների ամբողջություն է, որը ներկայացնում է խնդրի շուրջ առկա ընդհանուր իրավիճակը Հայաստանում՝ անդրադառնալով իրավական կարգավորումներին, ԶԼՄ ֆինանսավորման հիմնական խոչընդոտներին, մեդիայի անկախության ու նրա նկատմամբ վստահության փոխկապակցվածությանը և այլ հարցերի։ Այն ներառում է առաջարկներ՝ ուղղված ԶԼՄ ֆինանսական թափանցիկության բարձրացմանը։ Սույն հրապարակումը հնարավոր է դարձել Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։ Գրքում տեղ գտած կարծիքներն ու դիրքորոշումները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի մոտեցումներին։

              Հուզական գրագիտությունը որպես բուլինգի կանխարգելման միջոց

              Ձեռնարկ - 2023թ․

                Այս ձեռնարկը ներկայացնում է հուզական գրագիտությունը որպես բուլինգի կանխարգելման արդյունավետ գործիք՝ անդրադառնալով հոգեբանության ուսումնասիրության մեջ հուզական գրագիտության դերին, ինչպես նաև հուզական ինտելեկտի բաղադրիչներին և նշանակությանը։ Թեմայի արդիականությունը պայմանավորված է մեր ժամանակներում բուլինգի դրսևորումների օրեցօր ավելացմամբ, որի պայմաններում չափազանց կարևոր է գտնել այն ուղին, որով հնարավոր կլինի ոչ միայն կանխարգելել բուլինգը, այլ նաև նպաստել հուզական գրագիտության և հուզական ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող սերունդների ձևավորման։

                ՀՀ բնակչության ընկալումներն ատելության խոսքի վերաբերյալ

                  Սույն ձեռնարկը ներկայացնում է ՀՀ բնակիչների ընկալումներն ատելության խոսքի վերաբերյալ, ինչպես նաև այն վերաբերմունքը, որը վերջիններս տածում են հանրային դեմքերի ելույթներում ատելության խոսքի դրսևորումների վերաբերյալ։ Այս սոցիալական հաշվետվությունում, ի թիվս այլնի, արտահայտված են նաև քաղաքացիների կարծիքները ատելության խոսք տարածող հարթակների, այդ հարթակներից օգտվելու դրդապատճառների, ատելության խոսքի ազդեցության և պաշտպանվելու հիմնական միջոցների վերաբերյալ։

                  Մոտիվացիոն նոթատետր

                  Մոտիվացիոն նոթատետր

                  ՈՒՂԵՐՁ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

                    Մեր օրերում կանայք անգնահատելի ներդրում ունեն հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներում՝ որպես հաջողակ գործարար կանայք, հմուտ քաղաքական գործիչներ, ականավոր գիտնականներ... Այսօր աշխարհի տարբեր ծայրերում, կանայք նվաճում են այն ոլորտները, որոնք ավանդաբար տղամարդկանց մենաշնորհն էին։ Տարիներ առաջ դա անհավանական էր թվում։

                    Չնայած այս նվաճումներին, գենդերային հավասարության գաղափարը դեռևս չունի բավականաչափ աջակցություն, և կին լինելը, նույնիսկ այսօր, կարող է նշանակել տնտեսական, սոցիալական և քաղաքական որոշակի համատեքստում խոչընդոտի բախվել:

                    Հաճախ կանայք ստիպված են լինում հսվելյալ ջանք գործադրել և լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել, որպեսզի ստանան այն, ինչին իսկապես արժանի են:

                    Հասարակության կողմից սեռի ընկալմամբ պայմանավորված խտրականությունից և այլ նախապաշարմունքներից խուսափելու համար որոշ կանայք պարզապես անում են այն ինչը հասարակության համար ընդունելի է և ավելի քիչ ռիսկային, այլ ոչ թե այն, ինչը կարող է իրականում իրենց երջանկացնել:

                    Այսպիսով, կանանց իրավունքների և գենդերային հավասարության համար պայքարը ակտիվորեն շարունակվում է։

                    Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը պատրաստել է այս մոտիվացիոն նոթատետրը: Այն կարող է օգտակար լինել որպեզսի կինը հասարակության մեջ իրեն դերը որպես կին ավելի հաստատուն դարձնի և ավելի եռանդուն պայքարի հավասար հնարավորությունների համար՝ աչքի տակ ունենալով տարբեր ժամանակաշրջաններում ապրած հզոր կանանց մտքերը:

                    Ատելության խոսքը մեդիա հարթակներում, սոցիալական ցանցերում, հեռուստաեթերում

                      Սույն ձեռնարկում ներկայացված է 2022-2023թթ․ հայաստանյան մեդիա­դաշ­տում գործող ԶԼՄ-ների՝ հեռուստահաղորդումների, տպա­գիր մամուլի, սոցիալական մեդիայում գործող լրատ­վական­ների հրապարակումների, ինչպես նաև սերիալների և բլոգների եթերների մշտադիտարկման արդյունքները, որոնք պա­տաս­խանում են հետևյալ հարցերին․ ո՞ր լրատվամիջոցներն են ատելության խոսք տարածում, ինչպե՞ս է ատելության խոսքը ստեղծվում հայկական մեդիայում, ինչպիսի՞ գործոններ են ազդում դրա տարածման վրա, ի՞նչ իրադարձություններից հետո է ատելության խոսքը սրվում, որո՞նք են այն հիմնական թեզերը, որոնց շուրջ ձևավորվում է ատելության խոսք։

                      Խոսքն ուժ ունի. խելամիտ օգտագործի՛ր այն

                      Խոսքն ուժ ունի. խելամիտ օգտագործի՛ր այն

                      Ձեռնարկ - 2022թ․

                        Մեզ անհրաժեշտ է լինել մեդիագրագետ՝ առցանց վտանգներից խուսափելու և մեր մեդիա միջավայրը վերափոխելու համար այնպես, որ այն լինի առողջ բանավեճի, ազատ և պատասխանատու խոսքի, ապահով և հաճելի շփման տարածք, որտեղ գործում են էթիկայի կանոններն և փոխադարձ հարգանքը։ Այս ուղեցույցը կօգնի մեդիա միջավայրում ճանաչել ատելության խոսքը, խուսափել դրանից և կանխել դրա տարածումը։

                        Ատելության խոսքի դեմ քաղաքականության մշակման առաջարկներ

                          Հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րը, օ­գտ­վե­լով խոս­քի ա­զա­տու­թյան և կար­ծի­քի ար­տա­հայտ­ման ի­րենց ի­րա­վուն­քից, հա­ճախ թույլ են տա­լիս այն­պի­սի է­քս­ցես­ներ (սահ­մանա­զան­ցում­ներ), ո­րոնք ո­տնձ­գում են այ­լոց ոչ նյու­թա­կան ի­րա­վունք­նե­րին։ Այդ է­քս­ցես­նե­րի թվում է ա­տե­լու­թյան խոս­քը, ո­րն իր հետ ար­մա­տա­վո­րում է խտ­րա­կա­նու­թյունն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը։ Սույն վերլուծությունը ներկայացնում է ա­տե­լու­թյան խոս­քի դեմ ներ­պե­տա­կան մե­խա­նիզմ­ներ ստեղ­ծե­լու ի­րա­վա­կան հնա­րա­վո­րու­թյու­նը։

                          Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը. Որտեղ է սկսվում մեկը եվ ավարտվում մյուսը

                            Սույն ձեռնարկում ներկայացված է իրավական վերլուծություն խոսքի ազատության և ատելության խոսքի իրավական ասպեկտների վերաբերյալ, որտեղ հստակեցվել է դրանց սահմանը, անդրադարձ կատարվել ատելության խոսքի դեմ իրավական պայքարի ներպետական գործիքակազմին՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում՝ դրանք համադրելով միջազգային ատյանների կողմից ներկայացվող դիրքորոշումների և կարծիքների հետ։