Հրապարակումներ

Հուզական գրագիտությունը որպես բուլինգի կանխարգելման միջոց

Հուզական գրագիտությունը որպես բուլինգի կանխարգելման միջոց

Ձեռնարկ - 2023թ․

    Այս ձեռնարկը ներկայացնում է հուզական գրագիտությունը որպես բուլինգի կանխարգելման արդյունավետ գործիք՝ անդրադառնալով հոգեբանության ուսումնասիրության մեջ հուզական գրագիտության դերին, ինչպես նաև հուզական ինտելեկտի բաղադրիչներին և նշանակությանը։ Թեմայի արդիականությունը պայմանավորված է մեր ժամանակներում բուլինգի դրսևորումների օրեցօր ավելացմամբ, որի պայմաններում չափազանց կարևոր է գտնել այն ուղին, որով հնարավոր կլինի ոչ միայն կանխարգելել բուլինգը, այլ նաև նպաստել հուզական գրագիտության և հուզական ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող սերունդների ձևավորման։

    ՀՀ բնակչության ընկալումներն ատելության խոսքի վերաբերյալ

    ՀՀ բնակչության ընկալումներն ատելության խոսքի վերաբերյալ

    Ձեռնարկ - 2023թ․

      Սույն ձեռնարկը ներկայացնում է ՀՀ բնակիչների ընկալումներն ատելության խոսքի վերաբերյալ, ինչպես նաև այն վերաբերմունքը, որը վերջիններս տածում են հանրային դեմքերի ելույթներում ատելության խոսքի դրսևորումների վերաբերյալ։ Այս սոցիալական հաշվետվությունում, ի թիվս այլնի, արտահայտված են նաև քաղաքացիների կարծիքները ատելության խոսք տարածող հարթակների, այդ հարթակներից օգտվելու դրդապատճառների, ատելության խոսքի ազդեցության և պաշտպանվելու հիմնական միջոցների վերաբերյալ։

      Մոտիվացիոն նոթատետր

      Մոտիվացիոն նոթատետր

      ՈՒՂԵՐՁ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

        Մեր օրերում կանայք անգնահատելի ներդրում ունեն հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներում՝ որպես հաջողակ գործարար կանայք, հմուտ քաղաքական գործիչներ, ականավոր գիտնականներ... Այսօր աշխարհի տարբեր ծայրերում, կանայք նվաճում են այն ոլորտները, որոնք ավանդաբար տղամարդկանց մենաշնորհն էին։ Տարիներ առաջ դա անհավանական էր թվում։

        Չնայած այս նվաճումներին, գենդերային հավասարության գաղափարը դեռևս չունի բավականաչափ աջակցություն, և կին լինելը, նույնիսկ այսօր, կարող է նշանակել տնտեսական, սոցիալական և քաղաքական որոշակի համատեքստում խոչընդոտի բախվել:

        Հաճախ կանայք ստիպված են լինում հսվելյալ ջանք գործադրել և լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել, որպեսզի ստանան այն, ինչին իսկապես արժանի են:

        Հասարակության կողմից սեռի ընկալմամբ պայմանավորված խտրականությունից և այլ նախապաշարմունքներից խուսափելու համար որոշ կանայք պարզապես անում են այն ինչը հասարակության համար ընդունելի է և ավելի քիչ ռիսկային, այլ ոչ թե այն, ինչը կարող է իրականում իրենց երջանկացնել:

        Այսպիսով, կանանց իրավունքների և գենդերային հավասարության համար պայքարը ակտիվորեն շարունակվում է։

        Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը պատրաստել է այս մոտիվացիոն նոթատետրը: Այն կարող է օգտակար լինել որպեզսի կինը հասարակության մեջ իրեն դերը որպես կին ավելի հաստատուն դարձնի և ավելի եռանդուն պայքարի հավասար հնարավորությունների համար՝ աչքի տակ ունենալով տարբեր ժամանակաշրջաններում ապրած հզոր կանանց մտքերը:

        Ատելության խոսքը մեդիա հարթակներում, սոցիալական ցանցերում, հեռուստաեթերում

        Ատելության խոսքը մեդիա հարթակներում, սոցիալական ցանցերում, հեռուստաեթերում

        Ձեռնարկ - 2023թ․

          Սույն ձեռնարկում ներկայացված է 2022-2023թթ․ հայաստանյան մեդիա­դաշ­տում գործող ԶԼՄ-ների՝ հեռուստահաղորդումների, տպա­գիր մամուլի, սոցիալական մեդիայում գործող լրատ­վական­ների հրապարակումների, ինչպես նաև սերիալների և բլոգների եթերների մշտադիտարկման արդյունքները, որոնք պա­տաս­խանում են հետևյալ հարցերին․ ո՞ր լրատվամիջոցներն են ատելության խոսք տարածում, ինչպե՞ս է ատելության խոսքը ստեղծվում հայկական մեդիայում, ինչպիսի՞ գործոններ են ազդում դրա տարածման վրա, ի՞նչ իրադարձություններից հետո է ատելության խոսքը սրվում, որո՞նք են այն հիմնական թեզերը, որոնց շուրջ ձևավորվում է ատելության խոսք։

          Խոսքն ուժ ունի. խելամիտ օգտագործի՛ր այն

          Խոսքն ուժ ունի. խելամիտ օգտագործի՛ր այն

          Ձեռնարկ - 2022թ․

            Մեզ անհրաժեշտ է լինել մեդիագրագետ՝ առցանց վտանգներից խուսափելու և մեր մեդիա միջավայրը վերափոխելու համար այնպես, որ այն լինի առողջ բանավեճի, ազատ և պատասխանատու խոսքի, ապահով և հաճելի շփման տարածք, որտեղ գործում են էթիկայի կանոններն և փոխադարձ հարգանքը։ Այս ուղեցույցը կօգնի մեդիա միջավայրում ճանաչել ատելության խոսքը, խուսափել դրանից և կանխել դրա տարածումը։

            Ատելության խոսքի դեմ քաղաքականության մշակման առաջարկներ

            Ատելության խոսքի դեմ քաղաքականության մշակման առաջարկներ

            Ձեռնարկ - 2022թ․

              Հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րը, օ­գտ­վե­լով խոս­քի ա­զա­տու­թյան և կար­ծի­քի ար­տա­հայտ­ման ի­րենց ի­րա­վուն­քից, հա­ճախ թույլ են տա­լիս այն­պի­սի է­քս­ցես­ներ (սահ­մանա­զան­ցում­ներ), ո­րոնք ո­տնձ­գում են այ­լոց ոչ նյու­թա­կան ի­րա­վունք­նե­րին։ Այդ է­քս­ցես­նե­րի թվում է ա­տե­լու­թյան խոս­քը, ո­րն իր հետ ար­մա­տա­վո­րում է խտ­րա­կա­նու­թյունն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը։ Սույն վերլուծությունը ներկայացնում է ա­տե­լու­թյան խոս­քի դեմ ներ­պե­տա­կան մե­խա­նիզմ­ներ ստեղ­ծե­լու ի­րա­վա­կան հնա­րա­վո­րու­թյու­նը։

              Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը. Որտեղ է սկսվում մեկը եվ ավարտվում մյուսը

              Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը. Որտեղ է սկսվում մեկը եվ ավարտվում մյուսը

              Ձեռնարկ - 2022թ․

                Սույն ձեռնարկում ներկայացված է իրավական վերլուծություն խոսքի ազատության և ատելության խոսքի իրավական ասպեկտների վերաբերյալ, որտեղ հստակեցվել է դրանց սահմանը, անդրադարձ կատարվել ատելության խոսքի դեմ իրավական պայքարի ներպետական գործիքակազմին՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում՝ դրանք համադրելով միջազգային ատյանների կողմից ներկայացվող դիրքորոշումների և կարծիքների հետ։