Ծրագրի մասնակիցները անձնական Canvas֊ներ մշակեցին Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Տաթևիկ Մատինյանի հետ, որոնց մեջ ամփոփեցին.
• իրենց մասնագիտական ճանապարհին և անձնային առաջընթացին դիմագրավող մարտահրավերները,
• մտահոգող խնդիրները, ինչպես նաև այն դրական հանգամանքներն ու մոտիվները, որոնք ուղղորդում են դեպի նպատակ և նախընտրելի սոցիալական դեր։
Ծրագրի շրջանակներում բանախոսություններով հանդես եկան՝
• ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, բանախոսության թեմա՝ «Կանանց դերը քաղաքական կյանքում»,
• PR մասնագետ, ԵՊՀ Սոցիալան աշխատանքի և սոցիոլական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոց.գիտ.թեկնածու Նվարդ Մելքոնյանը, բանախոսության թեմա՝ «Կին քաղաքական գործչի իմիջ»,
• Ձեռնարկատեր, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Էդգար Մարուքյանը, բանախոսության թեմա՝ «Քննադատական մտածողության և ճանաչողական կողմնակալության»,
• Նիդերլանդական VVD International կուսակցության ներկայացուցիչ, Առնհեմի եւ Հաագայի նախկին քաղաքապետ, Ամստերդամի քաղաքային խորհրդի ավագ անդամ, 2015-2017թթ. Նիդերլանդների Թագավորության Սենատի պատգամավոր Պաուլին Քրիքը, ով որպես հաջողակ կին քաղաքական առաջնորդ կիսվեց իր անցած ճանապարհով և փորձառությամբ,
• Էթիկայի դպրոցի համահիմնադիր Արմեն Ղուկասյանը, բանախոսության թեմա՝ «Հանրային խոսքի հմտություններ»։
• Կանանց հզորացման ակադեմիայի մասնակիցներն ունեցան հագեցած պանելային քննարկում։ Քննարկմանը հյուրընկալել էինք ԱԺ 7֊րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանին և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Լուսինե Գևորգյանին։
Այնուհետև մասանկիցները բաժանվեցին 4 խմբի։ Յուրաքանչյուր խումբ պատրաստեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ծրագիր և ներկայացրեց այն։ Ներկայացումներից հետո բանախոսները վեր հանեցին ելույթների ուժեղ և թույլ կողմերը։
Կանանց հզորացման ակադեմիայի հատուկ հյուրն էր ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին հավաստագրեր հանձնեց Պաուլին Քրիքը։