Պատմություն

Լիբերալ քաղաքականության դպրոցը հիմնադրվել է 2017 թվականին։ Դպրոցը ստեղծում է կրթական հարթակ, որտեղ երիտասարդ մասնագետներին տրվում են  տեսական և պրակտիկ գիտելիքներ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, ինչպես նաև լիբերալիզմի և դրա զարգացման հեռանկարների մասին:

Լիբերալ քաղաքականության դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր կկրեն ազատական մտածողություն և կդառնան ժողովրդավարության առաջամարտիկները։

  • Ո՞վ է դասավանդում դպրոցում – Դպրոցում դասախոսություններով հանդես են գալիս տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, լրագրողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, քաղաքական գործիչներ, պետական և համայնքային ծառայողներ: Տեսական դասընթացներից զատ, ուսանողները կատարում են պրակտիկ աշխատանքներ, որոնց նպատակն է գործնականում կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները: Բացի հիմնական դասընթացներից, կազմակերպվում են նաև հանդիպումներ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, կառավարության ներկայացուցիչների և այլոց հետ:
  • Ի՞նչ ժամանակացույցով է գործում դպրոցը – Լիբերալ քաղաքականության դպրոցի մեկ կրթական սեսիան տևում է 3 ամիս: Դասընթացները տեղի են ունենում շաբաթական 2 անգամ՝ երեկոյան ժամը 19:00-21:00:
  • Ի՞նչ է նախատեսվում շրջանավարտների համար – դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում են ավարտական սերտիֆիկատներ։ Շրջանավարտները ներգրավվում են ընդհանուր խմբի մեջ, որտեղ տարածվում են տարբեր ծրագրերի հայտարարություններ։