«Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման»
«Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության կողմից, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն ենթադրամաշնորհ է տրամադրել «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոնին։
Առաջիկա 8 ամիսների ընթացքում «Կանանի» ՀԿ-ն իրականացնելու է «Հուզական գրագիտությունը որպես բուլլինգի կանխարգելման միջոց» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ավագ դպրոցականների շրջանում հուզական գրագիտության մակարդակի բարձրացմանը` կանխարգելելով բուլլինգի դրսևորումները։
Ծրագրի շրջանակներում ՀՀ 23 դպրոցների թվով 460 աշակերտներ կմասնակցեն հոգեբանական դասընթացների, ինչի արդյունքում կբարձրացնա վերջիններիս էմոցիոնալ ինտելեկտի մակարդակը։
Ծրագրի աշխարհագրությունն ընդգրկում է Տավուշի, Սյունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերը և Երևանը։