ԼՔԴ 9-րդ դպրոցի սաների այցը «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն»
Այսօր մեր Լիբերալ քաղաքականության 9֊րդ դպրոցի սաները հյուրընկալվել էին «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում»։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային մեթոդ է, որի ժամանակ 2 կողմերի միջև վեճերը լուծվում են պարզ, արագացված ընթացակարգով և կոմերցիոն գաղտնիքի պահպանմամբ։
Ուսանողներին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, արբիտրաժային ոլորտի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում, նորաստեղծ կառույցը, աշխատանքային կայքն ու նրա հետ աշխատանքի գործիքները։
Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց արբիտրաժի մասին պատմող հոլովակը, որից հետո ակտիվ քննարկում ծավալվեց արբիտրաժի և հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդի շուրջ։
Ուսանողները բազմաթիվ հարցերի միջոցով ստացան մանրամասն տեղեկություններ արբիտրների նշանակման, արբիտրաժային վճռի կատարման, արբիտրաժի արդյունավետության մասին։
Նաև իմացան, որ արբիտրաժային վճռի կատարումն ապավովված է Նյու Յորքի կոնվենցիային միացած՝ ավելին քան 170 երկրներում։