Գործունեություն
«Մարդու հիմնարար իրավունքներ» թեմայով դասընթաց Արփի համայնքում

«Մարդու հիմնարար իրավունքներ» թեմայով դասընթաց Արփի համայնքում

Արփիի Երիտասարդական կենտրոնի հրավերով՝ հունիսի 24-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում, տեղի ունեցավ  նախօրոք պլանավորված դասընթաց՝ կենտրոնի 12-16 տարեկան շահառուների համար:
Թեման՝ «Մարդու հիմնարար իրավունքներ»։ 


Բանախոսությամբ հանդես եկան Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանն ու իրավաբան Նորայր Բաղդասարյանը։

Նորայրը ներկայացրեց «Մարդու իրավունքների պատմություն» և «Մարդու իրավունքների զարգացում» թեմաները։

 
Տաթևը ներկայացրեց, թե ինչ ասել է հիմնարար իրավունքներ, որոնք են անբաժանելի իրավունքները, երբ կարող է պետությունը իրավունքները սահմանափակել, այդ իրավունքների կիրարկումը կյանքում։
Հանդիպումը ամփոփվեց հարց ու պատասխանով։
«Արփիի Երիտասարդական կենտրոնի» գրադարանը համալրվեց մեր կառույցի կողմից նվիրաբերված 50 նոր գրքով։
 
 
Հաջորդ հանդիպման ընթացում կքննարկվեն նաև գրքերում տեղ գտած պատմությունների իրավական կողմերը։
Այսօրինակ այցերը շարունակական են։ 
Ի դեպ, այս հրաշալի կենտրոնը հիմնվել է Embassy of the Netherlands in Armeniaի կողմից։