«Կանանց ակադեմիա» ծրագիրը, որն իրականացվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և «People’s party for Freedom and Democracy (VVD International)»-ի հետ համատեղ ջանքերով, մեկնարկեց 2021 թվականի մարտի 21-ին։ Ծրագրին մասնակցել են կանայք ՀՀ գրեթե բոլոր մարզերից։ Դասընթացների շրջանակներում քննարկվել են ինչպես հաջողության պատմություններ, այնպես էլ ներկայացվել են բանախոսություններ, որոնք շոշափում են կանանց մասնակցության սոցիալ-քաղաքական և հոգեբանական ասպեկտները։
Ծրագրի բացման ժամանակ մասնակիցների համար ելույթ են ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կին պատգամավորները՝ Անի Սամսոնյանը, Սրբուհի Գրիգորյանը և Աննա Կոստանյանը, ովքեր ներկայացրին իրենց հաջողության պատմությունը։
Երկրորդ հատվածում բանախոսություններով հանդես եկան՝
• Սոցիալական ձեռներեցության դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանը, բանախոսության թեմա՝ «Սոցիալական քաղաքականություն և սոցիալական ձեռներեցություն, հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են հաջողված սոցիալական բիզնես սկսելու համար»
• «@МURADiAN» բրենդի հիմնադիր Տաթև Մուրադյանը,
• Քոուչ և թրեյներ՝ Քրիստինե Ասատրյանը, բանախոսության թեմա՝ «Հուզական ինտելեկտի զարգացման առանձնահատկությունները անձնական և հասարակական մակարդակներում»
• Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը, բանախոսության թեմա՝ «Քննադատական մտածողության դերն ու նշանակությունը»,
• «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը, բանախոսության թեմա՝ «Սոցիալական պաշտպանության ոլորտում կնոջ դերի ուսումնասիրությունը»,
• Իրավաբան, փաստաբան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության փորձագետ՝ Ռուզաննա Ավագիմյանը, բանախոսության թեմա՝ «Իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի փոխհարաբերակցությունը զսպումներրի և հակակշիռների համակարգում։
Բանախոսություններից զատ, ծրագրի շրջանակներում իրականացվել են բանավեճեր, որոնք մասնակիցներին հնարավորություն են ընձեռում ոչ միայն ինքնարտահայտվելու, այլև՝ սեփական տեսակետները և վելուծությունները վիճարկել։
Ծրագրին մասնակցություն ունեցան շուրջ 40 մասնակիցներ ՀՀ գրեթե բոլոր մարզերից՝ առանց տարիքային սահմանափակման։