Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման
«Լիբերալ քաղաքականության ինստիուտ» ՀԿ-ն մեկնարկել է «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան կողմից։ Ծրագրի նպատակն է նվազեցնել ատելության խոսքը Հայաստանում ոչ ֆորմալ կրթության, իրազեկվածության արշավների, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների առաջարկների միջոցով, ինչն էլ կնպաստի խոսքի ազատության զարգացմանը, քաղաքական, տնտեսական, կրոնական և այլ համոզմունքներով պայմանավորված խտրականությունից պաշտպանվածությանը, ինչպես նաև կկրթի երիտասարդների նոր, հանդուրժող և ազատամիտ սերունդ։
Ծրագիրը սկսել է 2022թ․ հոկտեմբերի 1-ին և ունի 1 տարվա տևողություն։ Այն բազմակոմպոնենտ է ընդգրկում է՝
• 11 դասընթաց երիտասարդ ակտիվիստների, քաղաքական գործիչների և լրագրողների համար,
• 3 հանրային միջոցառում ծրագրի շահառուների, գործընկերների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ,
• Երևանի և ՀՀ 6 մարզերի 23 դպրոցներում դասընթացներ ավագդպրոցականների համար,
• Քաղաքականության մշակման առաջարկություն (Policy paper), որն կհասցեագրի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների առաջարկներ,
• Հանրային իրազեկվածության արշավ 4 սոցիալական հոլովակների, սոցիալական գովազդների և պաստառների միջոցով,
• Հանրային կարծիքի հետազոտություն և մեդիա մոնիթորինգ (3 հեռուստաընկերություն, 5 ինտերնետային լրատվական կայքեր, 3 տպագիր մամուլ, ընդամենը՝ 11 մեդիա հարթակ)
• «Մեդիա գրագիտություն» և «բուլինգի կանխարգելում» թեմաներով ձեռնարկների մշակում և տպագրություն։
Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է համագործակցությունը ազգային և միջազգային շահառու կառույցների հետ։ Ինստիուտուցիոնալ մակարդակով համագործակցություն է ձևավորվել ՀՀ ՄԻՊ գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության, ազգային և միջազգային ՀԿ-ների հետ։
Պարբերական թարմացումները և նորությունները հասանելի կլինեն Ինստիտուտի կայքէջում և սոցիալական մեդիայի հարթակներում։