Այսօր Լիբերալ քաղաքականության դպրոցում հյուրընկալեցինք Էթիկայի դպրոցի համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն, Միջազգային առևտրի պալատի խորհրդի անդամ Արմեն Ղուկասյանին, ով ներկայացրեց «Հանրային խոսքի հմտությունները» թեման։
Թեմայի շրջանակներում անդրադարձանք հետևյալ կետերին.
Ելույթի տեսակներ
Հոգեբանական տրամադրվածություն
Ելույթի նպատակի սահմանում
Ելույթի կառուցվածքի և հիմքի մշակում
Ինֆորմացիայի ընկալման 4 ուղիներ
Վստահ ելույթ լսարանի առջև
Լարվածության վերացման հնարքներ
Լսարանի ուշադրության կառավարում
Համոզիչ խոսք
Սթորիթելինգ
Ժեստեր ու միմիկաներ
Հարցերին պատասխանելու կանոններ
Անհնար է հանրային լավ ելույթ ունենալ առանց նախապես պատրաստվելու, առանց տիրապետելու հանրային ելույթ ունենալու համար անհրաժեշտ հմտություններին։ Ոչ ոք չի ծնվում ելույթ ունենալու համար գերազանց հմտություններով, դրանք պետք է շարունակաբար զարգացնել։