Գործունեություն
«Սահման»

«Սահման»

«Լսել հանրային մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի շրջանակներում նախատեսված էր մասնագետների հետ քննարկում:
Քննարկման ժամանակ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացված երեք հիմնական բաղադրիչների՝ հասարակական կարծիքի հավաքագրման արդյունքում ստացված արդյունքները, քաղաքագիտական, իրավական և տնտեսագիտական առաջարկությունները, որոնց ընդունումը կարող է հասցեագրել քաղաքացիների մտահոգությունները, ինչպես նաև համայնքային 10 հանդիպումների արդյունքում սահմանի վրա բնակվող քաղաքացիների արձագանքները՝ մեր առաջարկած լուծումների վերաբերյալ։

Հրավիրյալները տնտեսագետներ, իրավաբաններ, լրագրողներ, պատմաբաններ, արևելագետներ էին, ովքեր իրենց կարծիքն ու դիրքորոշումը հայտնեցին փաթեթների վերաբերյալ, նաև առաջարկություններ ներկայացրեցին հետագա գործողությունների վերաբերյալ, որոնք կարող են նպաստել ծրագրի շրջանակներում հավաքագրված տեղեկությունների կիրառմանը պրակտիկայում։

Հրավիրյալների համար նաև առաջին անգամ կազմակերպվեց «Սահման» ֆիլմի ցուցադրումը: Այն նպատակ ունի մի քանի րոպեի մեջ հավաքագրել և ներկայացնել հայ֊թուրքական շուրջ մեկդարյա քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների պատմությունը։

Քննարկման մասնակիցները ողջունելով նման քննարկումն ասացին, որ շատ կարևոր է վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը, քանի որ միայն նմանատիպ քննարկումների և համատեղ աշխատանքի արյունքում հնարավոր կլինի հասնել նրան, որ սահմանի վերաբացմանը պարտադիր նախորդող պայման լինի երկրի իրավական, քաղաքական և տնտեսական ոլորտների վերանայումն ու համապատասխան կարգավորումների ընդունումը։
——-
Ծրագիրն իրականացվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ։

Tags :