Ծրագրեր
«Բուլինգից ազատ դպրոց» ծրագիրը մեկնարկում է

«Բուլինգից ազատ դպրոց» ծրագիրը մեկնարկում է

Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը մեկնարկում է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագիրը։ Դպրոցներում բուլլինգն այսօր արդիական խնդիր է աշխարհի շատ ու շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
«Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագիրն ուղղված է դպրոցներում բուլլինգի մակարդակի նվազեցմանն ու երեխաների նկատմամբ խտրականության բացառմանը՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավների, քաղաքականության մշակման և այլ միջոցներով։

Ծրագրի շրջանակներում 2023 և 2024 թվականներին կկազմակերպվեն շահառու ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար դասընթացներ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, խնդրի շուրջ հանրության իրազեկվածության բարձրացմանը նպաստող արշավներ և այլ միջոցառումներ։
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ծրագրում կարևոր տեղ է հատկացված նաև բուլլինգից ազատ դպրոցների հստակ մեխանիզմների և քաղաքականության մշակմանը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։