Միջոցառումներ
Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի ավարտական միջոցառումն ու հավաստագրերի հանձնումը

Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի ավարտական միջոցառումն ու հավաստագրերի հանձնումը

Տեղի ունեցավ Լիբերալ քաղաքականության Դպրոցի թվով 8-րդ հոսքի ավարտական միջոցառումը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը, բանախոսներից Էթիկայի դպրոցի համահիմնադիր, հանրային խոսքի մասնագետ Արմեն Ղուկասյանը։

Շնորհակալական խոսք հղեցին 8-րդ հոսքի ուսանողներ Սիրանուշ Գրիգորյանը ու Անուշ Հովհաննիսյանը։

Դպրոցի մեծ ընտանիքը համալրվեց ևս 16 շրջանավարտով, ովքեր 3 ամսվա ընթացքում ուսումնական ծրագրի շրջանակում ճանաչողական այց կատարեցին ՀՀ ՄԻՊ գրասենյակ և հանդիպեցին ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ, կազմակերպված բանավեճերի միջոցով զարգացրին իրենց ձեռք բերած հմտությունները, ձեռք բերեցին գիտելիքներ քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական թեմաների վերաբերյալ, որոնց հիման վրա էլ ծրագրի վերջում ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները։
Ուսումնական ծրագրի հիմքում հետևյալ թեմաներն էին.
  • Քաղաքական գաղափարախոսություններ. քաղաքագետ Կարեն Սիմոնյան
  • «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան 2020 թվականի արցախյան պատերազմից հետո»։ Քաղաքագետ, քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենյամին Պողոսյան։
  • «ԶԼՄ և քաղաքականություն» PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյան։
  • «Մարդու էկոիրավական կարգավիճակը Հայաստանում և աշխարհում 21-րդ դարում». ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա.Իսկոյանի անվան Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյան։
  • «Քաղաքական ժեստիկուլյացիա. ժեստերի դերն ու նշանակությունը քաղաքականությունում». Միջազգայնագետ Կարեն Ղազարյան։
  • «Հաղորդակցման էթիկա, աշխատանքային էթիկա». Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյան։
  • «Վրաստանի արտաքին քաղաքականությունը». վրացագետ Ջոնի Մելիքյան։
  • «Մարդու հիմնարար իրավունքներ, իրավունքի մուտացիա». ԼՔԻ ՀԿ նախագահ, մարդու իրավունքների մասնագետ Տաթևիկ Մատինյան։
  • «Կոնֆլիկտաբանությու». Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյան։
  • «Տնտեսական համակարգերի Էվոլյուցիա».  Տնտեսական գիտությունների թեկնածու, «ԱՌԿՀ» ԳՀԿ-ի գործադիր տնօրեն Գոռ Բադալյան։
  • «Հիբրիդային պատերազմներ». քաղաքագետ, վերլուծաբան Գևորգ Մելիքյան։
  • «Հայատյացության դրսևորումները Ադրբեջանում».  թուրքագետ Արեն Պետունց։
  • «Մեդիագրագիտություն». ԼՔԻ խորհրդի անդամ Ֆլորա Վարդանյան։
  • «ՀՀ-Հնդկաստան հարաբերություններ». ԳԱԱ Արևալագիտության ինստիտուտի ասպիրանտ, հետազոտող Աշխեն Գևորգյան։
  • «Հանրային խոսքի հմտություններ». Էթիկայի դպրոցի համահիմնադիր, հանրային խոսքի մասնագետ Արմեն Ղուկասյան։
  • «Տեղական ինքնակառավարման մարմիններ». Հանրային կառավարման մասնագետ Քրիստ Մարուքյան։
  • «ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները». «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան։
  • «Դիվանագիտական ու գործնական էթիկետ». հասարակական֊քաղաքական գործիչ, իրավագետ Անի Սամսոնյան։
  • «Ժամանակակից բանկային գործ». գործարար Սուրեն Զոհրաբյան։
  • «Քաղաքական իմիջ». սոցիոլոգ, PR մասնագետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, «SPRING-PR-Company» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյան։

Շրջանավարտների  հավաստագրերը հանձնեցին ծրագրի համակարգող, ԼՔԻ խրհրդի անդամ Շուշան Ավագյանն ու Մարիամ Խզմալյանը։