Հայտարարություններ
Խմբագրաթոն

Խմբագրաթոն

     2023 թվականի մարտի 16-ին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» միջև ստորագրված հուշագրի համաձայն, «Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 20-24-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Ատելության խոսքի և խոսքի ազատության իրավունքի» թեմատիկայով խմբագրաթոն։     

     Նախքան վիքիհավաքը այն մասնակիցների համար, ովքեր չեն տիրապետում Վիքիպեդիան խմբագրելու և հոդված ստեղծելու հմտություններին, «Վիքիմեդիա Հայաստանը» կկազմակերպի դասընթաց, որը կկայանա «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում (հասցե՝ Երևան, Արշակունյաց պողոտա, 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ)։ Միևնույն ժամանակ, խմբագրական ունակությունների ձեռքբերմանը զուգընթաց՝ ծրագրի մասնակիցները դասախոսությունների միջոցով տեսական գիտելիքներ կստանան թեմայի վերաբերյալ։

     Դասընթացը նախատեսված է իրավաբանական, լրագրողական և քաղաքագիտական կրթություն ունեցող անձանց համար, իմնչպես նաև, այդ բաժիններում սովորող ուսանողների համար։ Կախված ցուցաբերած արդյունքներից կստանան Իրավական վիքիհավաքին մասնակցելու հնարավորություն։

     Հայտադիմումը լրացնելու համար սեղմեք այստեղ։
 
     Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։