Գործունեություն
Մեդիագրագետ Կապան

Մեդիագրագետ Կապան

25 հաատատված մասնակից երեկ և փաստացի 50 մասնակից՝ այսօր:
Կապանում «Մեդիագրագիտության» դասընթաց էր: Դահլիճում նստելու տեղ չկար։ Ամեն գրանցված մասնակից իր հետ նաև իր բարեկամին կամ ընկերոջն էր բերել, բայց մենք ուրախ ենք։ Կարևորը սովորելու ցանկությունն է, տեղավորվելը տեխնիկական խնդիր է։
 
Շնորհիվ համացանցի, ինֆորմացիան ավելի ու ավելի հասանելի է դառնում, իսկ դրա քանակն ահռելի չափերի հասնում։ Այս քանակության մեջ հեշտ է մոլորվելը։
Ժամանակակից մարդը պետք է կարողանա վերլուծել և գնահատել ինֆորմացիան, ինչպես նաև ստեղծել սեփական ինֆորմացիոն հրապարակումը։ Հենց այս ունակություններն են մեդիագրագիտության հիմքում։
 
Կապանի դասընթացի շնորհիվ ևս 50 մարդ արդեն մեդիագրագետ է։
Մասնավորապես նրանք ունկնդիրն են եղել հետևյալ մոդուլների.
 
«Ի՞նչ է մեդիան և մեդիագրագիտությունը»։ Այս մոդուլը վարեց իրավաբան Նորայր Բաղդասարյանը։
 
«Ապատեղեկատվության վտանգները, փաստեր և դատողություններ» մոդուլը՝ ԼՔԻ նախագահ, մարդու իրավունքների մասնագետ Տաթևիկ Մատինյանը։
 
«Ատելությունը մեդիայում, ինչպես լինել պաշտպանված» մոդուլը վարեց քաղաքագետ, լրագրող, ԵՊՀ դասախոս Վարդան Լաբլաջյանը։

Դասընթացը մասնակցային էր՝ հագեցած գործնական առաջադրանքներով։ Դասընթացի վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր։

«Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» այսուհետ ավելի հաճախ է դասընթացներով այցելելու սահմանամերձ համայնքներ:
Սպասեք մեզ ձեր համայնքում:
———-
Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։