Ծրագրեր
Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը

Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր մեկնարկեց «Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը» խորագրով ծրագիրը, որն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ: 

Ծրագրի նպատակն է խթանել ֆինանսական կայունության և ԶԼՄ-ների անկախության մեխանիզմների զարգացումը՝ հիմնված անկողմնակալ և համապարփակ տեղեկատվության վրա:

Ծրագրի խնդիրն է օրենսդրական և գործնական փոփոխությունների միջոցով ստեղծել լրատվամիջոցների անկախության ապահովման արդյունավետ գործիքակազմ:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1. հավաքագրել փորձագիտական եզրակացություն այն մասին, թե որոնք են ամենահրատապ և անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն լրատվամիջոցների ֆինանսական կայունությունն ապահովելու և լրատվամիջոցների անկախությունը խթանելու համար,

2. հավաքագրել հասարակական կարծիք այն մասին, թե ինչպես է լրատվամիջոցների ֆինանսավորումը ազդում դրանց աշխատանքի և անկախության վրա,

3. մշակել փաստերի վրա հիմնված քաղաքականություն՝ «Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը» խորագրով,

4. շահագրգիռ կողմերի և որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրել ծրագրի արդյունքում հավաքագրված խնդիրների և առաջարկությունների վրա։

Ծրագրի իրականացման ժամկետն է 2023 թվականի հունիսի 20-ից սեպտեմբերի 30-ը: Ծրագրի արդյունքում կպատրաստի և կտպագրվի «Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը» գրքույկ, որում կարտացոլվեն մեդիայի ֆինանավորման և անկախության հետ կապված հիմնահարցերը և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։