Գործունեություն
Իրականացված մեծ ու կարևոր ծրագրի հաշվետու հանդիպում

Իրականացված մեծ ու կարևոր ծրագրի հաշվետու հանդիպում

Մայիսի 17-ին, Իբիս հյուրանոցում, տեղի ունեցավ «Ատելության խոսքի դեմ պայքար հանուն ժողովրդավարական հասարակության բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի հաշվետու հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ, պետական մարմինների աշխատակիցներ և հետաքրքրվածանձիք: Ներկայացվեցին մոնիթորինգի արդյուքները և այս թեմայով հեղինակած գրքերի շարքը։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Տաթևիկ Մատինյանը իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին, շնորհակալության հայտնելով ներկայության և համագործակցության համար։

Ներկաներին ողջունեց նաև ՄԻՊ-ի օգնական Հեղինե Ենգոյանը, իր գոհունակությանը հայտնելով կատարված աշխատանքի վերաբերյալ։ Ներկայացվեց ինստիտուտի աշխատանքը ատելության խոսքի դեմ պայքարի գործում և այն քայլերը, որոնք շարունակաբար կատարում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը։

Ելույթով հանդես եկան մոնիթորինգի պատասխանատու Նորայր Բաղդասարյանը, իրավաբան Ռուզաննա Ավագիմյանը, սոցիոլոգ Նվարդ Մելքոնյանը, թյուրքագետ Արեն Պետունցը, «Մեդիանախաձեռնությունների կենտրոն»-ի փորձագետ Լուսինե Գրիգորյանը և «ԿԱՆԱՆԻ» ՀԿ-ի նախագահ Քրիստինե Բաղդասարյանը։ Ներկայացված գրականությունը ընգրկում է յոթամսյա աշխատանքի արդյունքները. «Խոսքն ուժ ունի», «ՀՀ բնակչության ատելության խոսքի ընկալումները և լրատվական աղբյուրներում ու հանրային դեմքերի ելույթներում ատելության խոսքի դրսևորումների նկատմամբ վերաբերմունքը» սոցիոլոգիական հետազոտության հաշվետվությունը, «Ատելության խոսքը մեդիա հարթակներում, սոցիոլոգիական ցանցերում, հեռուստաեթերում» և «Հուզական գրագիտությունը՝ որպես բուլինգի կանխարգելման միջոց» ձեռնարկների շարքը։ Բանախոսությունից հետո ներկաներին տրվեց տպագրված գրականությունը, մաղթելով բոլորին հաջող ընթացք ատելության խոսքի դեմ պայքարելու գործում։

Այս ծրագիրն իրականցնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է նաև «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի» հետ համագործակցությամբ: