Ծրագրեր
Լսել հանրային մտահոգությունները և կառուցել երկխոսություն հայ֊թուրքական հարաբերություններում

Լսել հանրային մտահոգությունները և կառուցել երկխոսություն հայ֊թուրքական հարաբերություններում

Այս ժամանակահատվածում, երբ ընթանում են Թուքրիայի հետ երկխոսություն և քաղաքական կապեր հաստատելու, ինչպես նաև սահմանի վերաբացման բանակցություններշատ կարևոր է երկրի ապագայի, հասարակական վախերի և մտահոգությունների շուրջ քննարկումներ ծավալել հասարակության տարբեր խմբերի հետ, ինչը կերաշխավորի, որ սահմանին ապրող քաղաքացիների ձայնը լսելի կլինի, իսկ մտահոգությունները՝ հասցեագրված։ Ծրագրի ազդեցությունը կարտահայտվի հանրային քննարկումներով, կարիքների գնահատմամբ, ինչպես նաև կառավարության՝ սահմանի վերաբացման հետ կապված ռիսկերի կառավարման տեսլականի և պատրաստակամության վերաբերյալ հանրային իրազեկմամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել կապող օղակ կառավարության և հայաստանյան հասարակության միջև։ Այդ կապը կերաշխավորի, որ մարդկանց մտահոգությունները պատշաճ հավաքագրված և ներկայացված են որոշում կայացնողներինիրավիճակի հաղաթահարման համար մշակված են կառուցողական լուծումներ, և հասարակությանը հասանելի է տեղեկատվություն առաջին աղբյուրից։ Դա էլ իր հերթին կխթանի հայթուրքական սահմանի վերաբացման և դրա այլընտրանքների շուրջ ազատ և կառուցողական քննարկումները։

Ծրագրի խնդիրները հետևյալն են՝

  1. հավաքագրել հայթուրքական սահմանին ապրող բնակիչների մտահոգությունները և ներկայացնել արդյունքները որոշում կայացնողներին,
  2. մշակել կառուցողական և արդյունավետ առաջարկներ՝ բնակչության հավաքագրված մտահոգությունները հասցեագրելու համար,
  3. նպաստել հայթուրքական սահմանին ապրող բնակչության և կառավարության ներկայացուցիչների միջև բաց և շարունակական երկխոսությանը,
  4. խթանել արժանահավատ և ճշգրիտ տեղեկատվության փոխանակումը՝ որոշում կայացնողների և հանրային կարծիք ձևավորողների միջև,
  5. խթանել հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսությունը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ դիրքորոշումների հավաքագրման նպատակով։