Գործունեություն
Մեդիագրագիտության դաս Երևանում

Մեդիագրագիտության դաս Երևանում

«Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով երկօրյա դասընթաց անցկացվեց նաև Երևանում: Բացման խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը:

Նա իր խոսքում ընդգծեց, որ մեր օրերում, թվային աշխարհում ճիշտ կողմորոշվելու համար, անհրաժեշտ է ձեռք բերել նոր գիտելիքներ և լինել մեդիա գրագետ: «Լիբերալ քաղաքականության ինստիտուտն» էլ ստեղծված է ոչ ֆորմալ կրթության միջոցով կրթական բացը լրացնելու համար նաև:

Երևանում ընթացող «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացի մասնակիցները դասընթացի երկրորդ օրը ստուգեցին իրենց ստացած մեդիա գիտելիքները՝ խաղալով «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղը։

Խաղի մասին ինֆորմիա քաղաքի իշխանուհուն՝ Վերիտասին, գողանում է մանիպուլյացիաների իշխանը՝ Մանիպուլուսը, իսկ մեդիագրագետ Լիտերատուսը գնում է որոնելու իշխանուհուն:
Տասն աշխարհով է անցնում և այդ ընթացքում բացահայտում է կեղծիքներ, ստուգում է սոցիալական ցանցերի լուսանկարներ, լրագրողական նյութեր և այլն:

Խաղը երեք փուլ ունի և ստեղծվել է ճիշտ տեղեկություն ստանալ սովորեցնելու նպատակով: Առցանց տարբերակում կա հինգ լեզվով խաղալու հնարավորություն:

Առաջին փուլում մասնակիցները քարտերը հերթով բացելով՝ փորձում են գուշակել, թե որտեղ է նկարվել քարտում պատկերված նկարը: Ճիշտ գուշակելու համար նրանք պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր մանրուք՝ եղանակը, նկարում առկա դետալները, օրվա ժամը։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայագրեր։Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Դասընթացավարները «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» մասնագետներն են։