Միջոցառումներ
Լիբերալ քաղաքականության դպրոցի 7-րդ սերնդի վկայագրերի հանձնում

Լիբերալ քաղաքականության դպրոցի 7-րդ սերնդի վկայագրերի հանձնում

Տեղի ունեցավ Լիբերալ քաղաքականության դպրոցի 7րդ հոսքի ավարտական միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Ռումինիայի դեսպանի տեղակալ Անդրեա Ֆիլիպսը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և ինստիտուտի գործընկերները։

Ինստիուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը, ինչպես նաև դպրոցի համակարգողներ Շուշան Ավագյանը և Մարիամ Խզմալյանը բացմանը հանդես եկան ողջույնի խոսքով։ Մասնակիցների շնորհավորեց ԵՄ դեսպան ՆԳ Անդրեա Վիկտորինը։ Այնուհետև մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը։ Հավաստագրերի հանձնումից հետո շնորհակալական ելույթ ունեցավ դպրոցի շրջանավարտ Մարիետա Դոլունցը։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում շրջանավարտներին և մաղթում նրանց հաջողություն իրենց հետագա գործունեությունում։

Դպրոցը հիմնադրվել է 2017թ-ին՝ նպատակ ունենալով կրթել լիբերալ մտածողությամբ քաղաքական գործիչների նոր սերունդ, ովքեր կդառնան ժողովրդավարության առաջամարտիկներ։ Դպրոցը տրամադրում է կրթական հարթակ, որը երիտասարդ մասնագետներին տալիս է տեսական և գործնական գիտելիքներ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, ինչպես նաև լիբերալիզմի և դրա զարգացման ուղիների մասին։

Դպրոցն արդեն իսկ տվել է շրջանավրտների 7 սերունդ։ 8րդ սերունդի դասերը կսկվեն շուտով։ Շրջանավրտների թիվն անցնում է 150-ը։ Դպրոցը վճռական է դասընթացների համար ոլորտի լավագույն մասնագետների ընտրության հարցում։ Դպրոցում դասավնդում են լրագրողներ, դասախոսներ, քաղաքական գործիչներ, պետական և համայնքային ծառայողներ և այլոք։ Տեսական գիտելիքներ ստանալուց բացի մասնակիցները կատարում են գործնական առաջադրանքներ, որպիսի զարգացնեն իրենց գործնական հմտությունները։ Ի լրումն դասընթացների, հանդիպումներ և այցեր են կազմակերպվում դեսպանների, միջազգային կառույցների և կառավարության ներկայացուցիչների և այլոց հետ։

Լիբերալ քաղաքականության դպրոցի յուրաքանչյուր հոսք տևում է 3 ամիս։ Լիբերալ քաղաքականության դպրոցը ինստիուտի անբաժան մասն է։ Սակայն ինստիուտը անկախ ուղեղային կենտրոն է, որը տրամադրում է փորձագիտական ծառայություններ իր շահառուներին, մշակում է քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների առաջարկ, կազմակերպում է դասընթացներ և մենթորություն քաղաքականության, իրավունքի մեդիայի և այլ թեմաներով։ Վերջին տարիներին Ինստիուտը վճռական է հաղթահարելու ատելության խոսքը։ 2022թ․-ից սկսած Ինստիուտը իրականացնում է Հայաստանում ատելության խոսքի հաղթահարմանն ուղղված տարբեր ծրագրեր, որոնք ընդգրկում են քաղաքական բարեփոխումների առաջարկներ, մեդիագրագիտության դասընթացներ, մեդիա մոնիթորինգ, ֆոկուս խմբային քննարկումներ և այլն։