Ադրբեջանը պահանջել է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել ատելության խոսքը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի 2023 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի կառավարությունը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի վերաբերյալ հիմնական փաստաթուղթը։
«Մասնավորապես պահանջ է ներկայացվել հայտարարություն անել էթնիկ զտումների, այդ թվում՝ կյանքից և սեփականության իրավունքից կանխամտածված զրկելու, խոշտանգումների, մշակութային ժառանգության ոչնչացման, հայ բնակչության շրջանում ադրբեջանցիների նկատմամբ ատելության խթանման և Հայաստանում ատելության հիման վրա ստեղծված զինված խմբավորումներին պետության աջակցության հարցում Հայաստանի կառավարության պատասխանատու լինելու մասին»։
«Ադրբեջանական կողմի դիմումում ընդգծվել է նաև Հայաստանին անհայտ կորած ադրբեջանցիների մասին բոլոր տեղեկությունները բացահայտելու վերաներյալ պարտավարության կատարումը, ապօրինի զավթված ողջ գույքն ու հողերը ադրբեջանցիներին վերադարձնելը, ատելության խոսքը դադարեցնելը պարտադրելու և երեսուն տարի շարունակ մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը»:
Հիշեցնենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության վերացման» կոմիտեի վարույթի շրջանակներում: Դատարանը Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումներ է նշանակել 2023 թվականի հունվարի 30-ին: