Ծրագրեր
«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն իրականացնում է «Կանանց հզորացման ակադեմիա» ծրագիրը։ Ակադեմիան նախատեսված է Հայաստանում ապրող 20-57 տարեկան կանանց համար, ովքեր ցանկանում են ակտիվ քաղաքական մասնակցություն ունենալ տեղական և ազգային մակարդակներում՝ բարելավելով հանրային խոսքի, իմիջի, քննադատողական մտածողության շուրջ իրենց գիտելիքներն ու հմտությունները։
Գործնական և տեսական սեսսիաներից զատ, ԼՔԻ ՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս դիվանագետների, հանրային գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների անձնական մոտիվացնող պատմություններին (Storytelling)։
Ակադեմիայի հիմնական նպատակն է քաջալերել կանանց լինելու ակտիվ, նախաձեռնողականություն ցուցաբերելու մասնագիտական աճի և հանրային քաղաքական կյանքում մասնակցություն ունենալու համար։
ԼՔԻ ՀԿ-ն իրականացնում է ակադեմիան nիդերլանդական VVD International-ի հետ համագործակցությամբ։ Ակադեմիան իրականացվում է տարին մեկ, և 2023 թ․ տեղի ունեցավ ակադեմիայի 4րդ հոսքը։ Ծրագիրը իրականացվել է 2023 թ․ փետրվար-մայիս ամիսներին