Դեռ Հին Հունաստանում բանավեճը հասարակական կյանքի մաս էր կազմում։ Փիլիսոփաները գտնում էին, որ ճշմարտությունը հենց այս ժամանակ է ծնվում։
Բանավիճելու հմտությունները տեսական մակարդակում սովորելուց հետո դրանք գործնականում ուժեղացնելու նպատակով երեկ Լիբերալ քաղաքականության Դպրոցում անցկացվեցին թվով 2 բանավեճեր։
«ԶԼՄ աշխատանքը պետք է վերահսկվի պետության կողմից ռազմական դրության պայմաններում» թեմայի շուրջ Կողմ և Դեմ հանդես եկան համապատասխանաբար «Լավերով» և «Դոն Ժուանը և հերոսուհիները» թիմերը։
«Լավերով» թիմի անդամներն էին Ալիկ Առաքելյանը, Հասմիկ Պողոսյանը, Մարիետա Դոլունցը, Միլենա Մաչյանը։
«Դոն Ժուանը և հերոսուհիները» թիմի անդամներն էին Սերգեյ Ասիկյանը, Թամարա Կալունցը, Սուսաննա Չոբանյանը,Սոնյա Համբարձումյանը։
Ժյուրիի կազմում էին ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ, Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանը և Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը։
Բանավեճը վարեցին Լիբերալ քաղաքականության Դպրոցի ղեկավարներ Մարիամ Խզմալյանը ու Շուշան Ավագյանը։