Բանավեճը՝ որպես արվեստ ընկալելու և դրան նախօրոք լավ պատրաստվելու պարագայում հաղթանակն անխուսափելի է։
Այսօր Լիբերալ քաղաքականության դպրոցում «Բանավեճի հմտություններ» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար՝ Դավիթ Խաժակյանը։
Բանախոսի կողմից ներկայացվեցին բանավեճի 2 կարևոր բաղադրիչ մասերը՝ հռետորական արվեստ ու խոսքի կառուցվածք։
Ցանկացած դիրքորոշում հիմնավիրելու համար պետք է ունենալ պնդումներ։
Ցանկացած պնդում պետք է հիմնավորված լինի փաստով։
Պնդում, փաստ և փաստարկում- ահա կարևոր եռյակը, որտեղ փաստարկումը փաստով պնդման հիմնավորումն է։