Ծրագրեր
Նկարագրություն․
Ներկայումս ինստիտուտը իրականացնում է «Ատելության խոսքի սահման և խոսքի ազատություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է իրականացնել ատելության խոսքի կարգավորման իրավական վերլուծություն՝ ազգային օրենսդրության շրջանակներում, կիրառել իրավական նորմերը գործնականում, ինչպես նաև ձևակերպել արտահայտվելու ազատության սահմանը ազգային և միջազգային օրենսդրությանը և պրակտիկային համապատասխան:
Վերլուծության արդյունքները կներկայացվեն ձեռնարկում, որի հիման վրա երիտասարդների համար կկազմակերպվի դասընթաց «Արտահայտվելու ազատությունն ընդդեմ ատելության խոսքի» խորագրով։ Կմշակվի խոսքի ազատության և ատելության խոսքի վերաբերյալ փաստաթուղթ, որտեղ կքննաիկվեն եղած թերություններն ու բացերը, ինչպես նաև հարցի իրականացման համար անհրաժեշտ միջոցները։ Փաստաթուղթը կբաշխվի շահագրգիռ կողմերի և գործընկերների միջև: Կկազմակերպվի կլոր սեղան փաստաթղթի շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկելու դրանում բարձրացված խնդիրները: