Ծրագրեր
Նկարագրություն․
2021 թվականին հաջողությամբ իրականացվեց «Կանանց քաղաքական առաջնորդության ակադեմիա» ծրագիրը։ Սա հատուկ ծրագիր էր կանանց համար, ում նպատակն է զբաղվել քաղաքականությամբ։ Ծրագիրն ուներ 50 մասնակիցներ և մենթորներ, ովքեր հանդես եկան կոնկրետ մասնագիտական հարցերի շուրջ բանախոսություններով, ինչպես օրինակ իշխանության բաժանման վերաբերյալ, գենդերային խտրականության, կանանց նկատմամբ բռնության, ատելության խոսքի, կարծրատիպային մտածողության, ինչպես նաև առաջնորդական հմտությունների, անձնական աճի, ժամանակի կառավարման և այլ թեմաներով։
Ծրագրի վերջում ծրագրի մասնակից երեք կանայք ուղղակիորեն ներգրավվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին։