Ծրագրեր
Նկարագրություն․
Homo- economicus (տնտեսական շահ հետապնդող և սպառողական հոգեբանությամբ առաջնորդվող) տեսակի աճը և դրա ազդեցությունը քաղաքացիության ինստիտուտի կայացման գործում (դասախոսություններ և բանավեճեր)
Նեոլիբերալիզմի վերելքի արդյունքում հասարակությունները ականատես են լինում լրատվամիջոցների և հաղորդակցության շուկայականացմանը, “consumtariat”-ի և “homo-economicus”-ի (տնտեսական շահ հետապնդող և սպառողական մտածողություն ունեցող)-ի աճին և դրա արդյուքնում առաջացած մարտահրավերներին Հայաստանում քաղաքացիության ինստիտուտի կայացման գործընթացում։
Վերոնշյալը մարտահրավեր է հանդիսանում հատկապես հետխորհրդային հասարակությունների համար, որտեղ բացակայում է փոխակերպումը տեղեկատվական հասարակությունից գիտելիքի հասարակության, այնուհետև անցում արհեստական բանականության հասարակության: Այս երեք կատեգորիաներն ունեն իրենց էվոլյուցիայի և զարգացման առանձնահատկությունները, որոնք պետք է հաղթահարվեն բոլոր տարիքային խմբերի, ինչպես նաև սոցիալական տարբեր դասերի միջև հավասարակշռություն վերականգնելու համար: