«Կանանց հզորացման ակադեմիայի» հինգերորդ հոսքի «Վերապատրաստում դասընթացավարների համար» ծրագրի շրջանակում բանախոսությամբ հանդես եկան.
– Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը։ Թեման՝ «Ինքնաճանաչում. իմ ինքնությունն ու իմ ուղին»
– Էթիկայի դպրոցի համահիմնադիր, հանրային խոսքի մասնագետ Արմեն Ղուկասյանը։ Թեման՝ «Հանրային խոսքի հմտություններ»։
– «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան, քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը։ Թեման՝ «Առաջնորդություն»։
– Քաղաքական և հանրային գործիչ, իրավաբան, ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը։ Թեման՝ «Հանրային և անձնական կյանքի հավասարակշռում»։
– Դանիայի «Young Moderates» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչ Ես Էնոկ Շտեյնմյուլերը։ Թեման՝ Երիտասարդների մասնակցությունը քաղաքացիական և քաղաքական գործընթացներին․ Դանիական փորձը։
– Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ղեկավար, իրավաբան Տաթևիկ Մատինյանը։ Թեման՝ «Անհատական կանվասների մշակում»
– ԵՊՀ դոցենտ, «SPRING PR» ընկերության համահիմնադիր և ղեկավար Նվարդ Մելքոնյանը։ Թեման՝ «Հանրային կերպարի ձևավորում»
– Շուշան Ավագյան։ Թեման՝ կանանց առաջնորդությանը, հանրային ու քաղաքական կյանքում նրանց դերի ընդլայնմանն ու ինքնավստահությանը։
– YouTube պրոդյուսեր Տիգրան Ջորգնցյան։ Թեման՝ վիդեոմարկետինգի և YouTube-ի արդյունավետ կիրառման հիմնական գաղտնիքները։