Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Տաթևիկ Մատինյանին։Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա…
Երկրորդ դասընթացի երրորդ օրվա բանախոսը Մարիամ Հովեյանն էր։ Մարիամը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական և կրթական ծրագրերի տնօրեն է։ Թեմայի շրջանակում ներկայացվեցին այն միջոցառումները և մեխանիզմները, որոնք ուղղված են քաղաքացիների…
Ռազմավարական դատավարությունը իրավապաշտպան գործունեության կարևոր գործիքակազմերից է, որն օգտագործվում է ոչ միայն կոնկրետ իրավական հարց լուծելու, այլև հասարակական փոփոխություններ և համակարգային բարեփոխումներ առաջացնելու համար։ Ինչպե՞ս կարող է մեկ դատական գործը…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում, մայիսի 29-ին, ավարտական աշխատանքների ներկայացման երկրորդ օրն էր։ Մասնակիցներն ավարտական աշխատանքի համար պատրաստել էին հետազոտական աշխատապքներ ինչպես խմբերով, այնպես էլ անհատական։ Այսօրվա խմբային և անհատական հետազոտական աշխատանքները…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում մայիսի 27֊ն ավարտական աշխատանքների ներկայացման առաջին օրն էր։ Մասնակիցներն ավարտական աշխատանքի համար պատրաստել էին հետազոտական աշխատապքներ ինչպես խմբերով, այնպես էլ անհատական։ Այսօրվա խմբային և անհատական հետազոտական աշխատանքները…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը։ Բանախոսության թեման էր «Ինքնաճանաչման ուղի, ձեռագրաբանության վերլուծություն»։ Բանախոսության ընթացքում բանախոսը մասնակիցներին նախևառաջ ներկայացրեց, թե ինչ է ձեռագիրը։…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։