Լիբերալ քաղաքականության Դպրոցի երրորդ հոսքի դասընթացների մեկնարկը տրվեց 2019 թվականի մարտ ամսին և տևեց ավելի քան 7 ամիս։ Դպրոցն ունեցավ թվով 22 շրջանավարտներ։ Ծրագրում բանախոսություններից զատ ներառված էին բանավեճերի անցկացումը, արտագնա հանդիպումները Ծաղկաձոր քաղաքում։ Նախորդ…
Լիբերալ քաղաքականության դպրոցի 4-րդ հոսքի ուսումնական ծրագրի մեկնարկը տրվեց 2019 թվականի դեկտեմբերի 13-ին։ Դպրոցի ուսումնական ծրագիրը հիմնված էր հետևալ թեմաների վրա՝ 1. Քննադատական միտք և ֆորմալ ու ոչ ֆորմալ տրամաբանական…
Լիբերալ քաղաքականության երկրորդ հոսքի ուսումնական ծրագիրը մեկնարկեց 2018 թվականի մայիսին և ավարտվեց 2019 թվականի փետրվարին։ Այն բաղկացած էր հետևյալ բանախոսություններից. 1. Լիբերալիզմի ժամանակակից մարտահրավերներն աշխարհում և տարածաշրջանային հեռանկարները – բանախոս՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ Բաբկեն Թունյան2. Հայաստանի արդիականացման հիմնական…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։