Տեղի ունեցավ Լիբերալ քաղաքականության Դպրոցի թվով 8-րդ հոսքի ավարտական միջոցառումը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը, բանախոսներից Էթիկայի դպրոցի համահիմնադիր, հանրային խոսքի մասնագետ…
Լիբերալ քաղաքականության Դպրոցի ուսումնական ծրագրի անբաժան մասն է՝ ավարտական վերլուծական աշխատանքի ներկայացումը։ 2023թ. հուլիսի 8- ին Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի ուսանողների ավարտական աշխատանքների ներկայացումն էր։ Թեմաների ընտրությունը կատարված էր…
Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսումնական ծրագրի անբաժան մասնիկն են պետական հաստատություններ այցերը։Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 9-ին, ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների: Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, շոշափվեցին…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։