Լիբերալ քաղաքականության դպրոցի հյուրը քաղաքագետ Կարեն Սիմոնյանին էր։ Դպրոցի սաների հետ քննարկվեցին այնպիսի գաղափարախոսություններ, ինչպիսիք են. լիբերալիզմը, պահպանողականությունը, սոցիալիզմը, ֆաշիզմը և այլն Ընդգծվեց վերը թվարկվածներից յուրաքանչյուրի ուրույն համոզմունքներն ու արժեքային…
ԼՔԴ-ի սաներն ուսումնասիրեցին միջազգային հարաբերությունների բարդ համակարգը՝ երկբևեռ աշխարհի փլուզումից սկսած մինչև ներկայիս օրեր, երբ աշխարհը բազմաբևեռ է, սակայն յուրաքանչյուր դերակատար, այնուամենայնիվ փորձում է կերտել սեփական շահերը սպասարկող աշխարհակարգ։ Հայաստանն իր…
Շեքսպիրը ժամանկին ասել է․«Լինե՞լ, թե՞ չլինել», իսկ մարդկությունը իրեն անընդհատ տալիս է հետևյալ հարցը․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, գոյության կռի՞վ, թե՞ համագործակցություն»։ԼՔԴ-ում փորձել ենք միասին պարզաբանել միջազգային հարաբերությունների էությունը, և դրա…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։