Էկո-երիտասարդություն» ՀԿ-ն հաջողությամբ իրականացրեց «Հզորացնելով Սյունիքի առաջնորդող կանանց» ծրագիրը՝ ներառելով Սյունիքի մարզի ավագանու կին անդամներին։Դասընթացների և մենթորական հանդիպումների շնորհիվ մասնակիցները զարգացրին իրենց առաջնորդական և կազմակերպչական հմտությունները, ընդլայնեցին քաղաքական մասնակցության կարողությունները…
Ապրիլի 26-ին Երասխահուն գյուղում «Շամս» մարդասիրական ՀԿ-ն «Եզդի կանանցզորեղացման ճանապարհին» ծրագրի շրջանակներում անցկացրեց դասընթաց 27 եզդի կանանցհետ: Դասընթացը անցկացրեց համայնքի զարգացման մասնագետ և հոգեբան ՆարինեՄանուկյանը` եզդի կանանց հետ խոսելով կանանց…
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի «Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ծրագրի երկրորդ փուլը իրականացվեց Լոռու մարզում։ «Առաջնորդելով համայնքում» Լոռու ու Տավուշի մարզերի երիտասարդ աղջիկների հզորացման ծրագրի…
«Ռազմական Կապիտալի Ռեբրենդինգ». Ինչու՞ է դա հատկապես կարևոր պատերազմից հետո։ Տերմինը նոր իմաստ է ստանում այն երկրներում, որոնք անցել են պատերազմական փորձությունների միջով։ Այսօր «ռազմական կապիտալը» վերաբերում է ոչ միայն…
Դպրոցի հաջորդ բանախոսը Արմեն Ղուկասյանն էր՝ «Հանրային խոսքի հմտություններ» թեմայով։ Պարոն Ղուկասյանը Էթիկայի դպրոցի համահիմնադիրն է և հանրային խոսքի մասնագետ։Բանախոսության ընթացքում նա ներկայացրեց հանրային խոսքի էությունը, հաղորդակցության դերը և նշանակությունը՝…
Միջազգային կառավարումը ձևավորվում է այնպիսի կառույցների միջոցով, ինչպիսիք են Եվրոպական միությունը (ԵՄ), Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և անցյալում՝ Ազգերի լիգան։ ԵՄ-ն տարածաշրջանային կառավարման օրինակ է, որն ունի իր ներքին մարմինները՝…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։