ИНСТИТУТ

ЛИБЕРАЛЬНОЙ ПОЛИТИКИ

Поддерживать создание правового и демократического государства, способствуя формированию общества, ориентированного на человека․

Գործունեություն

Ատելության խոսքի դեմ պայքարի ևս մեկ ծրագիր

Ատելության խոսքի դեմ պայքարի ևս մեկ ծրագիր

«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է…

Ատելության խոսքի սահմանումը։ Ատելության խոսքը ինտերնետում

Ատելության խոսքի սահմանումը։ Ատելության խոսքը ինտերնետում

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի (Friedrich Naumann Foundation for Freedom Armenia) համագործակցության շրջանակներում, տեղի ունեցավ սեմինար, որին մասնակցեցին շուրջ 50 երիտասարդներ։ Դասընթացի…

«Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը» կլոր-սեղան

«Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը» կլոր-սեղան

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և «Ֆրիդրիխ Նաուման. Հանուն ազատության» հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող «Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը» ծրագրի շրջանակներում իրականացվեց կլոր-սեղան քննարկում,…

Мероприятия

Ռազմական կապիտալի ռեբրենդինգ

Ռազմական կապիտալի ռեբրենդինգ

«Ռազմական կապիտալի ռեբրենդինգ» տերմինը նոր թափ է ստանում, հատկապես այն երկրներում, որոնք անցել են պատերազմի միջով և հանգել են վերակազմավորման անհրաժեշտության։ԼՔԴ-ում մտածելու տեղիք տվող դասախոսություն կարդաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված…

Հանրային ելույթի գործիքներն ու միջոցները

Հանրային ելույթի գործիքներն ու միջոցները

Յուրաքանչյուր ընտրված բառ կարող է և՜ բացել, և՜ նույն հաջողությամբ փակել դռներ։ Պատահական չէ, որ բացահայտեցինք հանրային խոսքի ուժը։Ելույթ ունենալիս ոչ միայն պետք է բովանդակությանը նայել, այլև այդ խոսքի փաթեթավորմանը՝…

Միջազգային կառույցները կոնֆլիկտների լուծման հարցում իրենց չեն արդարացնում. բանավեճ ԼՔԴ-ում

Միջազգային կառույցները կոնֆլիկտների լուծման հարցում իրենց չեն արդարացնում. բանավեճ ԼՔԴ-ում

Բանավեճը պարզապես խոսակցություն չէ. դա մեկմեկու հասկանալու միջոց է, համագործակցության հզոր գործիք:Յուրաքանչյուր բանավեճ մի փուլ է, որտեղ գաղափարները մրցում են, միաձուլվում և զարգանում: Այն կարող է հարթակ հանդիսանալ նորարարական լուծումների…

Совет Института

Татевик Матинян

президент


Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։

Рузанна Авагимян

Вице-президент


Ռուզաննա Ավագիմյանը իրավաբան է: 1 տարի աշխատել է դատական համակարգում, այնուհետև 9 տարի ՀՀ Ազգային Ժողովում` որպես պատգամավորի օգնական, այնուհետև խմբակցության փորձագետ: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Ինստիտուտի խորհրդի անդամ է 2019 թվականից։

Григорий Дохоян

член совета


Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։

Մարիամ Խզմալյան

Мариам
Хзмалян

член совета


Մարիամ Խզմալյանը քաղաքագետ է: Մասնակցել է ՀՀ Սփյուռքի նախարարության փորձնակության ծրագրին, եղել ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, աշխատել է մասնավոր և ՀԿ ոլորտում: 2022 թվականի հունվարից Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող է՝ ի պաշտոնե հանդիսանալով Ինստիտուտի խորհրդի անդամ։

Մագդա Արսենյան

Магда
Арсенян

член совета


Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։

Шушан
Авагян

член спвета


Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։

Флора
Варданян

член совета


Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։

Присоединяйтесь к команде!

Институт либеральной политики — это неправительственная организация, к которой может присоединиться любой, кто разделяет идеи и ценности организации.

Для членства Вам необходимо заполнить свои данные и отправить мотивационное письмо.