Լիբերալ քաղաքականության դպրոցի շրջանավարտ Արմեն Խաչատրյանը ս.թ. սեպտեմբերին մասնակցել է Գերմանիայի Գումերսբախ քաղաքում Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի կողմից կազմակերպված մեկ շաբաթյա սեմինարին, նվիրված՝ «Կուսակցությունների ռազմավարական պլանավորմանը» (Strategic Planning for Political Parties): …
«Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության կողմից, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն ենթադրամաշնորհ է տրամադրել «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոնին։…
Ուրախ ենք տեղեկացնել, որ Լիբերալ քաղաքականության դպրոցի շրջանավարտներ՝ Սյուզան Սահակյանն ու Էլեն Ղուկասյանը, հոկտեմբերի 10-14-ը մասնակցեցին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպած «Նուռլանդիա» երիտասարդ քաղաքական առաջնորդների դպրոցին։ Previous Next
Այսօր մեր Լիբերալ քաղաքականության 9֊րդ դպրոցի սաները հյուրընկալվել էին «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում»։ Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային մեթոդ է, որի ժամանակ 2 կողմերի միջև վեճերը լուծվում են պարզ, արագացված ընթացակարգով…
Գրիգորի Դոխոյանի հետ ԼՔԴ-ում խոսեցինք ժողովրդավարության հիմնասյունների, ընտրությունների, ընտրական համակարգերի մասին, քննարկեցինք ամերիկյան, գերմանական մոդելները։Դասի ավարտին սաները դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանի հետ միասին ամփոփեցին եռամսյա կուրսը։Մասնավորապես, խոսեցին նրա մասին, թե…
Քաղաքականության մեջ բացի բուն քաղաքական գործողություններից, կարևոր են քաղաքական գործիչների մասին մարդկանց ընկալումները և պատկերացումները։ Հասարակայնության հետ կապերը (PR) և իմիջը այն հիմնասյուններն են, որոնք ծառայում են քաղաքական գործիչների համար…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։