Նոյեմբերի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը կնքեցին համագործակցության հուշագիր: Արարողությանը ներկա էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Nico Schermers, The Ambassador…
«The Alliance Of Her» առաջնորդության ակադեմիան այս տարի տեղի է ունեցել 2022թ․-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Բուլղարիայում։ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող Մարիամ Խզմալյանը հաջողությամբ…
«Տեղական ինքնակառավարում և քաղաքացիների մասնակցություն» (Local politics and citizen participation) խորագիրը կրող սեմինարին Հայաստանը ներկայացրել է ինստիտուտի անդամ Նորայր Բաղդասարյանը։ Սեմինարը կայացել է Գերմանիայի Գումմերսբախ քաղաքում ս.թ. հոկտեմբերի 16-ից 28-ն…
«Քննադատական մտածողույունը» երեք հանդիպմամբ դասավանդեց ՏՏ ոլորտի առաջատար մասնագետ, ձեռնարկատեր Էդգար Մարուքյանը։Առաջին հանդիպման ժամանակ կոնկրետ օրինակներով քննարկվեց քննադատական մտածողության հիմունքները, կիրառության տիրույթը, վերացական և մասնավոր տվյալների կիրառությունը փաստարկներում։ Փաստերի և…
Անցած շաբաթ «Լիբերալ քաղաքականության դպրոցում» 10-րդ հոսքի ընդունելության հարցազրույցներն էին։Շուրջ 80 դիմորդից այս հոսքում սովորելու հնարավորություն ստացան 30-ը։Դասերի մեկնարկը. տրվեց մարտի 5-ին։ԼՔԴ ղեկավար Shushan Avagyanը ներկայացրեց դպրոցը, կրթական ծրագիրը, դպրոցում…
Կայացավ Լիբերալ քաղաքականության 9-րդ դպրոցի ավարտական միջոցառումը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության դպրոցի» ղեկավար Շուշան Ավագյանը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։ Բանախոսներից ելույթով հանդես եկան ինստիտուտի…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։