«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ֊ն Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ենթադրամշնորհային ֆինանսավորմամբ իրականցնում է հոգեբանական թրեյնինգներ ՀՀ տարբեր դպրոցներում։ Դասընթացի նպատակն է. զարգացնել ավագ դպրոցականների հուզական գրագիտությունը` բուլինգի կանխման նպատակով։ Դասընթացները մեկնարկել են…
«Մեդիա գրագետ քաղաքացի» արշավի շրջանակում, Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ՝ «Ինչպես ճանաչել ատելության խոսքը համացանցում և չդառնալ դրա տարածողը» խորագրով դասընթաց։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, համագործակցելով Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի հետ, մեկօրյա դասընթաց…
Ավարտվեց «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ»-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ատելության խոսքի հաղթահարման հիմնական…
Իրավաբան, ի.գ.թ. Տարոն Սիմոնյանի հետ ԼՔԴ 10-րդ հոսքի սաները ճանաչողական ճանապարհորդություն կատարեցին դեպի մարդկային կենսունակության և էթիկական էվոլյուցիայի խորքերը: Բանախոսությունը նվիրված էր «Ազատության փիլիսոփայությանը քաոտիկ միջավայրում և անհատի նոր էթիկային»:Անդրադարձ կատարվեց…
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության» բաժնի պետ Տիգրան Ծատուրյանը բանախոսեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատը կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության շրջանակում» թեմայով։ Ներկայացվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սույն մարմնի գործառույթների շրջանակը,…
Միջազգայնագետ Կարեն Ղազարյանի հետ բացահայտեցինք քաղաքական ժեստերի աշխարհը։ Բանախոսության թեմանՔաղաքական ժեստիկուլյացիան էր. ժեստերի դերն ու նշանակությունը քաղաքականությունում, արարողակարգ և քաղաքական մեսսինջինգ։ Բացահայտեցինք ժեստերի կարևորությունը քաղաքականության, արարողակարգերի և գործող քաղաքական մեսսինջինգի փոխանցման գործում:…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։