«Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով երկօրյա դասընթաց անցկացվեց նաև Երևանում: Բացման խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը:Նա իր խոսքում ընդգծեց, որ մեր օրերում, թվային աշխարհում ճիշտ կողմորոշվելու համար, անհրաժեշտ…
Քաղաքական գործիչների համար կազմակերպված ևս մեկ արդյունավետ երկօրյա դասընթաց անցկացվեց ի շնորհիվ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցության։ Դասընթացը «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության…
Ի՞նչ է ապատեղեկատվությունը, որոնք են դրա ցուցանիշները։Ինչպե՞ս տարբերել լուրը սուտ է թե՞ ճիշտ։Փաստերի ստուգման հիմնական գործիքներն ու մեխանիզմները։ Նյութի սկզբնաղբյուրի ստուգում։ Այս հարցերը քննարկվեցին 2023թ. փետրվարի 11-ին, Հրազդանում տեղի ունեցած…
«Մարդու իրավունքները» թեմայով դասախոսությամբ այսօր Լիբերալ քաղաքականության դպրոցում հանդես եկավ իրավաբան Տաթևիկ Մատինյանը։ Քննարկումը ծավալվեց մարդու հիմնարար իրավունքների, բացարձակ իրավունքների, իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Բանախոսը ներկայացրեց նաև խոսքի ազատության և…
«Հակառակորդը միշտ պատրաստ է պատերազմել, եթե ըստ իր հաշվարկների ակնկալվող օգուտը գերազանցելու է կորուստներին»։ …
Մեր դպրոցի բաղկացուցիչ մասերից է սիմուլյացիոն վարժանքը, որին մասնակցությունը, մեր սաների համար, պարտադիր բնույթ է կրում։Այս անգամ «Լիբերալ քաղաքականության դպրոցում» ՄԱԿ֊ի մոդելն էր՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քննությամբ։ Պետությունները հանդես եկան հայտարարությամբ…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։